ԵԾ-ն իր երկու անդամին առաջարկել է հրաժարվել Երևանի ավագանու մանդատից19 հունիսի 2017 - 10:02 AMT PanARMENIAN.Net - «Երկիր Ծիրանին» իր 2 անդամին առաջարկել է հրաժարվել ավագանու լիազորություններից՝ «երևանցիների շահերին դավաճանելու» պատճառով: Այս մասին ասվում է «Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ «Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներ Հայկ Պետրոսյանը և Մնացական Պարակշիևը, որոնք դեռևս հունիսի 7-ին կուսակցության գործադիր մարմնի առջև ստանձնել էին պարտականություն` Երևանի ավագանիում հավատարիմ լինել «Երկիր Ծիրանի» կուսակցության ծրագրով ամրագրված դրույթներին, իրենց գործունեությամբ, վարքով և կայացրած որոշումներով շեղվելով կուսակցության ծրագրից, սկզբունքերից և գաղափարախոսությունից, չեն կատարել իրենց առջև դրված պարտականությունները, որը դավաճանություն է երևանցիների շահերի, խմբակցության անդամների, ինչպես նաև «Երկիր Ծիրանի» կուսակցության հիմնարար դրույթների հանդեպ»: «Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներ Հայկ Պետրոսյանի և Մնացական Պարակշիևի կողմից գիտակցված կերպով կուսակցության գծից շեղվելու, իրենց պարտականությունները չկատարելու, թիմային աշխատանքները խաթարելու և կուսակցությանն ու երևանցիներին դավաճանելու կապակցությամբ հունիսի 7-ին հրավիրվել է կուսակցության գործադիր մարմնի, քաղաքական հանձնաժողովի, կանանց խորհրդի ներկայացուցիչների մասնակցությամբ նիստ: Նիստի ընթացքում իրավիճակի վերաբերյալ տեղի է ունեցել քննարկում, որի ժամանակ ժողովի մասնակիցները պահանջել են Հայկ Պետրոսյանից և Մնացական Պարակշիևից տրամադրել պատշաճ պատասխան իրենց վստահված և իրենց կողմից հանձն առնված պարտականությունները չկատարելու վերաբերյալ: Նրանց տեսակետները լսելուց հետո ընդլայնված նիստը՝ կուսակցության գերագույն մարմինը, քաղաքական հանձնաժողովը, ինչպես նաև կանանց խորհուրդը, արձանագրել է դրանց ոչ արժանահավատ լինելը և որոշել է անվստահություն հայտնել Հայկ Պետրոսյանին և Մնացական Պարակշիևին` անվստահության հիմք ընդունելով վերջիններիս կողմից կուսակցության գաղափարախոսությունը, ծրագրերը և սկզբունքները չպահպանելը: Ելնելով վերոգրյալից` «Երկիր Ծիրանի» կուսակցության անունից Հայկ Պետրոսյանին և Մնացական Պարակշիևին առաջարկվում է հրաժարվել «Երկիր Ծիրանի» կուսակցությանը երևանցիների կողմից տրված ձայների հիմքով Երևանի ավագանու լիազորություններից»,- ասվում է հայտարարությունում։ Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների համաձայն, ընտրություններին մասնակցած ուժերից ԵԼՔ-ը ստացել է 21%, «Երկիր ծիրանին»՝ 7,75%, ՀՀԿ-ն՝ 71.25%: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Կինոյի զարգացմանն ուղղված գործընթացները կկանոնակարգվեն «Հայաստանի ազգային կինոկենտրոնը» կվերակազմավորվի «Հայաստանի կինոյի հիմնադրամի» Փաշինյան․ Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա ՀՀ-ում ոստիկանության գվարդիա է ստեղծվում, օրենքն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ին Վրաստանի խորհրդարանն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը․ Զուրաբիշվիլին ասել է՝ վետո կդնի Վրաստանը պետք է կատարի ընտրություններում՝ Եվրոպա կամ Ռուսաստան», - ընդգծել է Զուրաբիշվիլին Team-ը՝ Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀՀ-ում Ընկերությունը 50% զեղչով ինտերնետ կտրամադրի Հայաստանում գործող և հետագայում բացվող Թումո կենտրոններին |