Ջրացատկորդ Վլադիմիր Հարությունյանը 9-րդն է ԵԱ-ում

Ջրացատկորդ Վլադիմիր Հարությունյանը 9-րդն է ԵԱ-ում

PanARMENIAN.Net - Կիևում ավարտված ջրացատկի Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը Վլադիմիր Հարությունյանը 10 մետր աշտարակացատկում 382.90 միավորով զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը։

Այս մրցաձևում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Լև Սարգսյանին չէր հաջողվել մտնել եզրափակիչ։

Աշխարհամասի առաջնությունում Հայաստանը ներկայացրին Լև Սարգսյանը, Ազատ և Վլադիմիր Հարությունյանները։

Ավելի վաղ Հարությունյան եղբայրները սինքրոն ցատկում 6-րդ տեղն էին զբաղեցրել։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---