Բաքուն «վրդովված է» այն փաստով, որ բրիտանական SUNVIL զբոսաշրջային ընկերությունը շրջագայություններ է կազմակերպում դեպի Ղարաբաղ 8 դեկտեմբերի 2007 - 14:09 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի SUNVIL զբոսաշրջային ընկերությունը 10-օրյա շրջագայություններ է կազմակերպում Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ: Շրջագայության ծրագրում ներառված են Էջմիածնի, Սարդարապատի հուշահամալիրի, որտեղ 1918 թվականին հայերը հաղթեցին թուրք զորքերին, Աշտարակի հարեւանությամբ գտնվող Օհանավանքի եւ Սաղմոսավանքի, Ամբերդ ամրոցի այցելությունները: Խումբը այցելում է նաեւ Սեւան եւ Սեւանի վանական համալիր, Հաղարծին, Դիլիջան, Գառնի եւ Գեղարդ: Ուղեւորության յոթերորդ օրը զբոսաշրջիկները մեկնում են Լեռնային Ղարաբաղ, ճանապարհին մտնելով Խոր Վիրապ, Նորավանք, Սանահին եւ Տաթեւ: Լեռնային Ղարաբաղում նրանք ծանոթանում են ԼՂՀ ճարտարապետական հուշարձաններին: Բնակվում են Շուշիի «Նաիրի» հյուրանոցում: Վերադառնալով Երեւան խումբն այցելում է Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան: Նշենք, որ Ադրբեջանն արդեն արձագանքել է SUNVIL ընկերության հայտարարությանը` իր «վրդովմունքը» հայտնելով Լեռնային Ղարաբաղ Հայաստանի տարածքով այցելելու վերաբերյալ: Սակայն SUNVIL-ում հայտարարել են, թե զբոսաշրջիկներն իրենք են ընտրում ուղեւորությունների երթուղին: Տուրօպերատորի վեբ-կայքում զետեղված են մանրամասն եւ ճշգրիտ տեղեկություններ Հայաստանի եւ ԼՂՀ-ի մասին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |