Նալբանդյանը մեկնել է Կատար ՀՀ նախագահի ուղերձն էմիրին հանձնելու19 հունիսի 2017 - 11:51 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 18-ին կարճատև աշխատանքային այցելությամբ Կատարի մայրաքաղաք Դոհա ժամանած Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Կատարի ԱԳ նախարար Շեյխ Մոհամեդ բեն Աբդուլռահման Ալ-Թանիին: Հայաստանի ԱԳ նախարարն իր կատարցի գործընկերոջը հանձնել է Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիին ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Դոհա կատարած այցելության ընթացքում Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Հանդիպմանն արտգործնախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ, հայտնում է ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը: Էդվարդ Նալբանդյանն ու Շեյխ Մոհամեդ բեն Աբդուլռահման Ալ-Թանին քննարկել են Մերձավոր Արևելքում, մասնավորապես Պարսից ծոցում և Կատարի շուրջ զարգացումները։ Այս համատեքստում արտգործնախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանն ավանդական ջերմ հարաբերություններ ունի արաբական երկրների հետ և մշտապես ամենայն ուշադրությամբ է հետևում իրադարձություններին արաբական աշխարհում։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ բոլոր հարցերը պետք է լուծել երկխոսության միջոցով, քանզի դա հնավորություն է ընձեռում առավել լավ ընկալել միմյանց դիրքորոշումները և համատեղ լուծումներ գտնել։ Արաբական մի շարք պետություններ՝ Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսն ու ԱՄԷ-ն, խզել են դիվանագիտական կապերը Քաթարի հետ: Ավելի ուշ նրանց միացան Եմենը, Լիբիան, Մալդիվները: Կատարի և հարևան երկրների միջև տարաձայնություններ առաջացան Պարսից ծոցի երկրների և ԱՄՆ գագաթնաժողովից հետո Էր Ռիադում, երբ Կատարի լրատվական գործակալությունը երկրի էմիրի անունից ելույթ հրապարակեց Իրանի հետ հարաբերություններ հաստատելու անհրաժեշտության մասին:Մինչդեռ հենց հանդիպման ժամանակ Սաուդյան իշխանությունները բոլոր հյուրերի անունից դատապարտեցին Թեհրանին վերջինիս «թշնամական քաղաքականության» համար և համարժեք քայլերով սպառնացին: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները |