Սերգեյ Լավրով. Կոսովոյի վերաբերյալ որոշումը նախադեպ կդառնա հետխորհրդային տարածքի չճանաչված հանրապետությունների համար 8 դեկտեմբերի 2007 - 14:31 AMT PanARMENIAN.Net - «Կոսովոյի կարգավիճակի վերաբերյալ որոշումը նախադեպ կդառնա հետխորհրդային տարածքի չճանաչված հանրապետությունների համար: Անկասկած, այն, թե ինչպես կկարգավորվի Կոսովոյի ճգնաժամը, նախադեպ կունենա»,-հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բրյուսելում Ռուսաստան-ՆԱՏՕ Խորհրդի նիստից հետո: Նրա խոսքերով, բազում երկրներ են հետեւում, թե ինչպես է զարգանում Կոսովոյի հետ կապված իրավիճակը, այդ թվում նաեւ Բալկաններում: «Մենք սա չենք ասում այն պատճառով, որ մեր արեւմտյան գործընկերները ասում են թե նախադեպ չի լինի: Նախադեպ կլինի հենց այն պարզ պատճառով, որ դա տեղի կունենա: Նրանք, ովքեր կարծում են, թե կարող են կամայականորեն վերաբերվել միջազգային իրավունքին, ՄԱԿ-ի Կանոնադրությունը, Հելսինկիի եզրափակիչ արձանագրությանը, պետք է մեկ անգամ եսւ լավ մտածեն, շատ սայթաքուն ճանապարհի դուրս գալուց առաջ, որը կարող է հղի լինել անկանխատեսելի հետեւանքներով եւ չի նպաստի կայունության ավելացմանը Եվրոպայում», ընդգծել է Լավրովը: ՌԴ ԱԳ նախարարը եւս մեկ անգամ կոչ է արել բոլորին, ով հրապարակավ խոսում է այն մասին, թե Կոսովոյի անկախությունն այլընտրանք չունի, չարգելափակել բանակցությունները, այլ կողմերին հնարավորություն տալ գտնել երկուսի համար ընդունելի դիրքորոշումներ, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |