ՀՀ և Իրանի նախագահներն ուղերձներ են հղել Կատարի էմիրին19 հունիսի 2017 - 13:45 AMT PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ուղերձ է փոխանցել Կատարի էմիր Թամիմ բեն Համադ Ալ Թանիին՝ Իրանի ԱԳ նախարարի օգնականի միջոցով: Իրանի ԱԳ նախարարի արաբական և աֆրիկյան երկրների գծով օգնական Հուսեյն Ջաբրի Անսարիի և Կատարի ԱԳ նախարար Մուհամմեդ Ալ Թանիի հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 18-ին, հայտնում է ՌԻԱ Նովոստին կատարական QNA գործակալության վրա հղումով: Իրանի նախագահի նամակի բովանդակությունը չի բացահայտվում: Անսարին Իրանի առաջին բարձրաստիճան անձն է, որն այցելել է Դոհա արաբական երկրների և Կատարի միջև դիվանագիտական հարաբերությունների խզումից հետո: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հունիսի 18-ին կարճատև աշխատանքային այցելությամբ Կատարի մայրաքաղաք Դոհա ժամանած ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Կատարի ԱԳ նախարար Շեյխ Մոհամեդ բեն Աբդուլռահման Ալ-Թանիին: Հայաստանի ԱԳ նախարարն իր կատարցի գործընկերոջը հանձնել է Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիին ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը, որի բովանդակությունը նույնպես հայտնի չէ։ Իրանի և ՀՀ ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցիչների այցը Կատար տեղի է ունենում այդ երկրի շուրջ ծագած դիվանագիտական ճգնաժամի ֆոնին: Արաբական մի շարք պետություններ՝ Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսն ու ԱՄԷ-ն, խզել են դիվանագիտական կապերը Քաթարի հետ: Ավելի ուշ նրանց միացան Եմենը, Լիբիան, Մալդիվները: Կատարի և հարևան երկրների միջև տարաձայնություններ առաջացան Պարսից ծոցի երկրների և ԱՄՆ գագաթնաժողովից հետո Էր Ռիադում, երբ Կատարի լրատվական գործակալությունը երկրի էմիրի անունից ելույթ հրապարակեց Իրանի հետ հարաբերություններ հաստատելու անհրաժեշտության մասին:Մինչդեռ հենց հանդիպման ժամանակ Սաուդյան իշխանությունները բոլոր հյուրերի անունից դատապարտեցին Թեհրանին վերջինիս «թշնամական քաղաքականության» համար և համարժեք քայլերով սպառնացին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |