Լոնդոնում հրդեհի զոհերի թիվը հասել է 79-ի19 հունիսի 2017 - 18:00 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնի ոստիկանությունը հայտնել է, որ հունիսի լույս 14-ի գիշերը Լոնդոնի 24-հարկանի բազմաբնակարան շենքում բռնկված հրդեհի զոհերի քանակը հասել է 79-ի: Այդ մասին հայտնել է ոստիկանության ներկայացուցիչ Ստյուարտ Քանդին: Նա ասել է, որ զոհվել կամ անհետ կորել է, իսկ անհետ կորածները համարվում են զոհված, 79 մարդ: Նա զգուշացրել է, որ զոհերի քանակը դեռ կարող է աճել, սակայն «ոչ այնքան զգալի, որքան վերջին օրերին»: Ըստ նրա, 5 մարդ, որոնց զոհված էին համարում, հայտնաբերվել են ողջ և առողջ: Հունիսի 19-ից տուժածներին կսկսեն վճարել 5500-ական ֆունտ սթեռլինգ (մոտ 6276 եվրո) արտակարգ իրավիճակների պետական հիմնադրամից: Ավելի վաղ հայտարարվեց, որ հրդեհի պատճառների թվում են նշվում արտաքին պանելների որակը: Եթե շինընկերության մեղքը հաստատվի, ոստիկանությունը քրեական հետապնդում կսկսի, հայտնում է Ինտերֆաքսը: Հունիսի 16-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարեց տուժածների օգտին 5 մլն ֆունտ գումարով հիմնադրամ ստեղծելու մասին: Հրդեհից այրված Grenfell Towel շենքում 400-600 մարդ էր բնակվում: Կրակը 2 օր չէր հաջողվում մարել, գրում է Deutsche Welle.-ն: Հրդեհը Լոնդոնի բազմահարկում բռնկվել էր հունիսի լույս 14-ի գիշերը: Yahoo News-ը նշել է, որ բնակիչները նախկինում բողոքել են բնակության վտանգավոր պայմաններից: Մասնավորապես, 2014-ին նրանք դիմել են հրշեջ ծառայություն շենքում կատարված վերանորոգման կապակցությամբ: Մարդիկ ուշադրություն էին հրավիրել այն հանգամանքին, որ շենքը միայն մեկ մուտք ունի և բռնկման դեպքում հրշեջներին դժվար կլինի ներս մտնել:Բացի այդ, բնակիչները կարծում են, որ կրակը շատ արագ է տարածվել արտաքին հարդարման համար օգտագործված պլաստիկի մեծ քանակության պատճառով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |