ՀՀ-ն կաշխուժացնի Կիպրոսի հետ տնտեսական կապերը19 հունիսի 2017 - 16:18 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսին: Վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է Կիպրոսի հետ պատմական բարեկամության վրա հիմնված միջպետական հարաբերությունների շարունակական զարգացումը թե´ երկկողմ, թե´ բազմակողմ ձևաչափերով: Նշելով, որ այդ գործում ուրույն ներդրում ունի Կիպրոսի կենսունակ հայ համայնքը՝ Կարապետյանը ողջունել է ՀՀ սփյուռքի նախարարության ու Կիպրոսի հումանիտար և արտերկրյա հարցերով նախագահի հանձնակատարի գրասենյակի միջև Փոխըմբռնման հուշագրի ստորագրումը: Վարչապետն անդրադարձել է երկկողմ տնտեսական կապերի աշխուժացման հարցին՝ կարևորելով առկա ներուժի իրացումը, գործարար շփումների խթանման, զբոսաշրջության զարգացման և փոխգործակցության խորացման ուղղությամբ քայլերը: Կառավարության ղեկավարը խոսել է նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետագա զարգացման և ԵՄ շրջանակում Հայաստան-Կիպրոս համագործակցության մասին: Ֆոտիու Ֆոտիսի խոսքով՝ հայ-կիպրական հարաբերություններն ավելի քան բարեկամական են, քանի որ դրանց հիմքում ընկած են պատմական, մշակութային և կրոնական ամուր կապերը: Նշելով, որ Կիպրոսի կառավարությունը բազմաթիվ ծրագրերով աջակցում է կիպրահայ ակտիվ համայնքին իր կենսունակությունը պահպանելու գործում՝ նա կարևորել է Փոխըմբռնման հուշագրի ստորագրումը, որը կխթանի երկու երկրների սփյուռքյան կազմակերպությունների միջև համագործակցությունը: Կիպրոսի նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատարը նշել է նաև, որ Կիպրոսը շահագրգռված է Հայաստան-Եվրամիություն համագործակցության հետագա խորացմամբ և հնարավորինս կաջակցի այդ գործընթացին: Պարոն Ֆոտիսն ասել է, որ առկա են անհրաժեշտ բոլոր նախադրյալները տնտեսության, առևտրի, զբոսաշրջության և փոխշահավետ այլ ոլորտներում ևս համագործակցությունը զարգացնելու համար: Հունիսի 19-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ փոխըմբռնման հուշագրի ստորագրում Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության և Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատարի գրասենյակի միջև: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը ոչ թե՝ առաջնորդել Վիվա-ՄՏՍ. Տեխնոլոգիական ժամանակակից լուծումներ՝ արդիականացնելու սահմանամերձ գյուղի ենթակառուցվածքը Սահմանամերձ Գոմքը Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ուշադրության կենտրոնում է 2015-ից Զախարովա․ Պուտին–Փաշինյան հանդիպման օրակարգում են Հրվ. Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովոման հարցեր Նա նաև ասել է, որ Մոսկվան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների Ալմաթիում կայանալիք հանդիպումը |