Հայաստանը երկրորդ տեղն է զբաղեցրել Եվրատեսիլում` ընդամենը մեկ միավոր զիջելով հաղթողին10 դեկտեմբերի 2007 - 13:42 AMT PanARMENIAN.Net - Հայկական «Արեւիկ» համույթը երկրորդ տեղը գրավեց միջազգային մանկական Եվրատեսիլ-2007 մրցույթում: Քվեարկության արդյունքում Հայաստանը հավաքեց 136 միավոր: Մրցույթի հաղթող Ալեքսեյ Ժիգալկովիչը Բելառուսիայից հավաքեց 137 միավոր: «Երազանք» երգով առաջին անգամ մանկական Եվրատեսիլին մասնակցած Հայաստանին բարձրագույն 12 միավոր տվեցին քվեարկության մասնակցած 17 երկրներից 7-ը` Բելգիան, Հոլանդիան, Վրաստանը, Կիպրոսը, Ռուսաստանը, Ռումինիան եւ Ուկրաինան: Ընդհանուր առմամբ մրցույթին մասնակցում էին 10-15 տարեկան պատանի երգիչներ 17 երկրներից: Նրանց ելույթին հետեւում էին շուրջ 10 հազար հանդիսատեսներ դահլիճում եւ շուրջ 30 միլիոնը` տարբեր երկրներում իրենց հեռուստաէկրանների մոտ: Մանկական Եվրատեսիլն անց է կացվում 2003 թվականից ի վեր: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |