Մահացել է հայտնի մոդելավորող Կառլա Ֆենդին![]() 20 հունիսի 2017 - 09:07 AMT PanARMENIAN.Net - Հռոմում կյանքի 81-րդ տարում մահացել է հայտնի իտալացի մոդելավորող Կառլա Ֆենդին։ Ֆենդին, որը վերջերս թոքերի ծանր հիվանդություն էր տարել, օրերս դուրս էր գրվել հիվանդանոցից և վերադարձել Հռոմի իր հայտնի Պալացո Ռուսպոլի կալվածքը, իտալական ԶԼՄ-ներին հղումով հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Ֆենդի քույերից 4-րդը՝ Կառլան, մինչև կյանքի վերջին օրերը մնացել է Fendi խմբի պատվավոր նախագաներից մեկը։ Fendi-ն հիմնադրել էին նրանց ծնողները՝ դեռևս 1925 թվականին։ 1950-ականներին նորաձևության տան ղեկին միանգամից հայտնվեցին 5 քույրը։ «Մայրս ասում էր՝ դուք նման եք ձեռքի 5 մատին, յուրաքանչյուրդ ձեր գործառույթն ունեք»,- կրկնում էր Կառլան: Քույրերի ու Լագերֆելդի ջանքերի շնորհիվ Fendi նորաձևության տունը 1980-ականներին դրաձավ կաշվե ու մորթե նորաձև հագուստի, աքսեսուարների ու օծանելիքի արտադրության ոլորտի համաշխարհային առաջնորդներից մեկի։ Photo: AFP 2017/ Filippo Monteforte Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |