ԵԱ. Հովհաննես Բաչկովը 1/4-րդ եզրափակչում է![]() 20 հունիսի 2017 - 10:21 AMT PanARMENIAN.Net - Խարկովում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում հունիսի 19-ին 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը հաղթել է Մոլդովայի ներկայացուցչին և մտել քառորդ եզրափակիչ։ Մեր մյուս բռնցքամարտիկները՝ 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 69 կգ Վլադիմիր Մարգարյանը, 49 կգ Արթուր Հովհաննիսյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը պարտություն են կրել, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն: Եվրոպայի առաջնությունում պայքարը շարունակում է Հայաստանի չորս ներկայացուցիչ: Հունիսի 20-ին ռինգ կելնեն և քառորդ եզրափակչի համար կպայքարեն 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանն ու 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը: Կարդացեք նաև՝ 4 հայ շախմատիստ միջազգային գրոսմայստերի նորմ է լրացրել Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |