Չորս կուսակցություններ, այդ թվում եւ «Միասնական Ռուսաստանը», առաջարկել են Դմիտրի Մեդվեդեւի թեկնածությունը ՌԴ նախագահի պաշտոնի համար10 դեկտեմբերի 2007 - 16:54 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը եւ եւս երեք կուսակցություններ առաջարկել են Դմիտրի Մեդվեդեւի թեկնածությունը ՌԴ նախագահի պաշտոնի համար: «Միասնական Ռուսաստան», «Արդար Ռուսաստան», կուսակցությունները, Ագրարային կուսակցությունը եւ «Քաղաքացիական ուժը» որպես միասնական թեկնածու Ռուսաստանի նախագահի պաշտոնի համար առաջադրում են Դմիտրի Մեդվեդեւին: Այդ մասին հայտարարվել է երկուշաբթի տեղի ունեցած չորս կուսակցությունների առաջնորդների հանդիպմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչ վերաբերում է Դմիտրի Մեդվեդեւի թեկնածությանը, ես 17 տարի է ինչ շատ մոտիկից ճանաչում եմ նրան, եւ լիովին ու ամբողջությամբ սատարում եմ այդ թեկնածությանը»,-հայտարարել է Վ.Պուտինը, հաղորդում է Ինտերֆաքսը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |