Apple-ի առաջին համակարգիչն աճուրդում վաճառվել է $355.00020 հունիսի 2017 - 14:43 AMT PanARMENIAN.Net - Christie’s աճուրդի տունը վաճառել է Apple-ի առաջին, 1976-ից դեռ աշխատունակ Apple I 6 համակարգիչներից մեկը: Սարքը վաճառվել է 355.000 դոլարով: Նշվում է, որ սա ամենաբարձր գինը չէ համակարգչի համար: 2013-ին նման մոդելը վաճառվել էր 671.000 դոլարով, իսկ 2014-ին՝ 905.000 դոլար: Համեմատության համար՝ նույն աճուրդում 1944թ. «Էնիգմա» ծածկագրող սարքը վաճառվել է 547.000 դոլարով, գրում է Lenta.ru-ն CNET-ի վրա հղումով: Համակարգիչը մշակվել էր և հավաքվել Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակի կողմից իր անձնական օգտագործման համար: Համակարգիչը պատրաստի պլատայի տեսքով վաճառվում էր 666,66 դոլարով (ըստ լեգենդի, գինը նշանակել էր Վոզնյակը, որը սիրում էր «կրկնվող թվեր»): Օգտատերը պետք է ինքնուրույն ավելացներ կորպուսը, էկրանը, ստեղնաշարը և սնուցման աղբյուրը: Ընդամենը թողարկվել է մոտ 200 Apple I: Այս պահի դրությամբ պահպանվել է ընդամենը 63 համակարգիչ, որից 6-ը՝ աշխատունակ է: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |