Սերժ Սարգսյան. Թուրքիան չի հարգում ԵՄ-ի առջեւ ստանձնած պարտավորությունները10 դեկտեմբերի 2007 - 17:32 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան չի հարգում ԵՄ-ի առջեւ ստանձնած պարտավորությունները, որոնք ներառում են Հայաստանի հետ հարաբերությունների հաստատումը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը European Voice-ին տված հարցազրույցում: Նրա խոսքերով, այժմ լավ շանս կա Լեռնային Ղարաբաղում դիվանագիտական կարգավորման համար: «Մենք միշտ հարեւաններ ենք մնալու: Մենք չենք կարող մշտապես թշնամիներ լինել»,-ընդգծել է Հայաստանի վարչապետը: European Voice-ը հիշեցնում է, թե այն, որ Թուրքիան հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, խոչընդոտում է հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը եւ սահմանի բացմանը: Նշվում է նաեւ, որ Հայաստանի հարաբերությունները մյուս հարեւանի` Ադրբեջանի հետ լարված են Լեռնային Ղարաբաղի «սառեցված հակամարտության» պատճառով, որը «էթնիկ հայկական անկլավ է ադրբեջանական տարածքում եւ վերահսկվում է հայկական զինված ուժերի կողմից 1990-ականներին սկիզբ առած պատերազմից ի վեր»: Երկու երկրները մասնակցում են Եվրոպական հարեւանության քաղաքականության ծրագրին: Միջազգային ճգնաժամային խումբն իր վերջին զեկույցում զգուշացնում է, որ Ադրբեջանն օգտագործում է նավթի վաճառքից ստացած եկամուտները բանակի վերազինման համար եւ որ պատերազմը Լեռնային Ղարաբաղում կարող է վերսկսվել: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Ալավերդի-Վանաձոր ճանապարհին սելավային հոսք է եղել Կան արգելափակված ավտոմեքենաներ Հայրիկյանը հացադուլ է հայտարարել «Հայաստանի իշխանությունների չարակամության պատճառով Հայաստանը դադարել է լինել իրավական պետություն»,–ասել է նա Գալուզին․ ՌԴ դեսպանը վերադարձել է Երևան Գալուզինը նշել է, որ «դեսպանին խորհրդակցությունների կանչելը ստանդարտ ընթացակարգ է» Ֆիդանը Նարիշկինի և Շոյգուի հետ խոսել է ՀՀ և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագրից Զրուցակիցները քննարկել են նաև իրավիճակը Սիրիայում և Գազայում |