Մոսկվա-Երևան միկրոավտոբուսի վթարից 3 տուժածի վիճակը միջին ծանրության է

Մոսկվա-Երևան միկրոավտոբուսի վթարից 3 տուժածի վիճակը միջին ծանրության է

PanARMENIAN.Net - Հունիսի 20-ին՝ ժամը 12:00-ին, ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը ԱԻՆ ներկայացուցիչ փ/ծ գնդապետ Ա. Ղազարյանից տեղեկություն է ստացվել, որ Ստուպինո քաղաքի հիվանդանոցում գտնվող 3 տուժածի առողջական վիճակը մնում է նույնը՝ միջին ծանրության:

Տուլայի ԲԿ-ում գտնվող Ռոզա Գեղամյանը (2005 թ.) հունիսի 20-ին դուրս կգրվի, իսկ վերջինիս եղբայր՝ Կառլեն Գեղամյանը (2002 թ.) կենթարկվի վիրահատության: Գեղամյանների մոր՝ Աիդա Հակոբյանի (1983 թ.) վիճակը մնում է նույնը՝ միջին ծանրության:

Հունիսի 18-ին Ռուսաստանի Դաշնության Տուլայի շրջանում` Մ-4 դաշնային ավտոճանապարհի Մոսկվա-Երևան հատվածի 133-րդ կմ-ին, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան և երթուղային միկրոավտոբուսը:Պատահարի հետևանքով մահացել է 1, տուժել՝ 6 քաղաքացի, որոնց թվում կան ազգությամբ հայեր:

Դեպքի վայր է մեկնել ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը ԱԻՆ ներկայացուցիչ փ/ծ գնդապետ Ա. Ղազարյանը, ով ժամը 17:30-ին հաղորդեց, որ բախվել են «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան և «Իվեկո» մակնիշի 22 GG 299 պետհամարանիշով միկրոավտոբուսը (որում եղել են 20 քաղաքացի), ինչի հետևանքով կա 1 զոհ և 9 տուժած: Տուժածներից 6-ը տեղափոխվել է Ստուպինո, 3-ը` Տուլա քաղաքի հիվանդանոց:Պարզվել է, որ զոհը հանդիսանում է ՌԴ քաղաքացի 1961 թ. ծնված Նասիրով Օթարը:

Տուլայի հիվանդանոցում են գտնվում Աիդա Հակոբյանը (1983 թ.), Ռոզա Գեղամյանը (2005 թ.) Կառլեն Գեղամյանը (2002 թ.) իսկ Ստուպինոյի հիվանդանոցում` Վալերիա Ստեփանյանը, Նորայր Գալստյանը, Ռոմիկ Նիկողոսյանը, Հրայր Գյուրջյանը, Սվետլանա Կալդարյանը, Թինա Մուսոյանը:

Պարզվել է, որ միկրոավտոբուսը ուղևորվում էր Երևանից Նիժնիյ Նովգորոդ:

Հրայր Գյուրջյանը, Սվետլանա Կալդարյանը, Թինա Մուսոյանը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ Վալերիա Ստեփանյանի (1988 թ.), Նորայր Գալստյանի (1979 թ.), Ռոմիկ Նիկողոսյանի (1958 թ.) առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---