«Գահերի խաղի» երկրպագուներին նոր կադրեր են ցուցադրվել 7-րդ եթերաշրջանից20 հունիսի 2017 - 16:45 AMT PanARMENIAN.Net - HBO հեռուստաալիքը «Գահերի խաղի» 7-րդ նստաշրջանին նվիրված ցուցահանդես է կազմակերպել Մադրիդում, որտեղ երկրպագուներին նոր կադրեր են ցուցադրվել 7-րդ եթերաշրջանից: Տեսահոլովակը հրապարակվել է ընկերության ֆեյսբուքյան էջում: Հոլովակում հայտնվում է Արյա Սթարկը (Մեյսի Ուիլյամս), որն առաջարկում է «տեսնել այն, ինչ ոչ ոք երբևէ չի տեսել»: «Խոստացեք, որ ոչ ոքի չեք պատմի»,-հավելում է հերոսուհին: Հետո էկրանին են հայտնվում կադրեր հերթական եթերաշրջանից, գրում է Lenta.ru-ն: Հունիսի 10-ին դանիացի դերասան Փիլ Ասբեկը պատմեց «Գահերի խաղի» ամենաչար կերպարի միասն: Ըստ նրա, Էյրոն Գրեյջոյը գերազանցել է նույնիսկ Ռամսի Բոլթոնին ու Ջոֆրի Բարաթեոնին: Նոր շոուի պրեմիերան տեղի կունենա հուլիսի 16-ին: HBO հեռուստաալիքի «Գահերի խաղը» սերիալի վերջին 8-րդ եթերաշրջանը ընդամենը 6 սերիա կունենա: Այդպիսով վերջին եթերաշրջանն ամենակարճը կլինի՝ բոլոր նախորդ եթերաշրջանները 10 սերիայից էին բաղկացած, իսկ 7-րդը՝ 7 էպիզոդից: «Գահերի խաղն» ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի հիման վրա նկարահանվող հեռուստասերիալ է: Նախագիծը ղեկավարում են Դեվին Բենիոֆն ու Դենիել Վայսը, նկարահանումներն ընթանում են Իսլանդիայում, Մալթայում, Մարոկոյում, Խորվաթիայում, Հյուսիսային Իռլանդիայում: Սերիալը ցուցադրվում է 2011-ից, 2016-ի դրությամբ նկարահանված է 6 եթերաշրջան: Նախագիծը բազմաթիվ հեռուստատեսային մրցանակների է արժանացել, միաժամանակ հաճախ քննադատվում է բաց կամ դաժան տեսարանների ցուցադրության համար: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |