ՀՀ ՏԱՑ-ն աճել է 6.4%-ով 2017-ի հունվար-մայիսին![]() 20 հունիսի 2017 - 16:28 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը ներկայացրել է նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները հունվար-մայիսի համար: Տնտեսության ակտիվության ցուցանիշը 2017-ի հունվար-մայիսի աճել է 6.4%-ով՝ 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Արդյունաբերական արտադրանքի ծավալը 2017-ի առաջին հինգ ամսում աճել է 14.4%-ով: Ծառայությունների ծավալը 2016-ի հունվար-մայիսի համեմատ աճել է 11%-ով: Ներքին առևտրի շրջանառությունն աճել է 12.8%-ով, արտահանման ծավալն աճել է 23.1%-ով, ներմուծումն աճել է 20.9%-ով: Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2017-ի հունվար-ապրիլին, 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ, աճել է 5.7%-ով:ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 1.689 մլն դոլար, ինչը 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 15.1%-ով: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |