Ռազմաշունչ հայտարարությունները չեն կարող նպաստել ղարաբաղյան հակամարտության մոտալուտ կարգավորմանը

PanARMENIAN.Net - Ղազախստանը հետեւողականորեն հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության կարգավորման օգտին: Այդ մասին երկուշաբթի Երեւանում լրագրողներին է հայտարարել Հայաստանում Ղազախստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Երլան Կուբաշեւը: «Ղազախստանը հետեւողականորեն հանդես է գալիս որպես ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ջատագով եւ սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող կարգավորման գործընթացին»,-ասել է Կուբաշեւը:



Նրա խոսքերով, Ղազախսատնը աջակցում է կառուցողական երկխոսությանը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, եւ կոչ է արել կողմնակիցներին զերծ մնալ ռազմատենչ հայտարարություններից:



«Ռազմաշունչ հայտարարությունները չեն կարող նպաստել ղարաբաղյան հակամարտության մոտալուտ կարգավորմանը»,-ասել է Կուբաշեւը:



Միեւնույն ժամանակ դիվանագետը կոչ է արել օգտագործել ազգամիջյան եւ միջկրոնական խաղաղության հաստատման գործում Ղազախստանի ունեցած փորձը եւ հրավիրել է բոլոր հակամարտող կողմերին օգտվել այդ հարթակից երկխոսության համար, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---