Պետերբուրգից Հայաստան 80 կգ թարմ համեմ կվերադարձվի![]() 20 հունիսի 2017 - 17:22 AMT PanARMENIAN.Net - «Ռոսսելխոզնադզորի» Պետերբուրգի բաժանմունքի տեսուչներն ավելի քան 80 կգ համեմ են հետ ուղարկել Հայաստան՝ մոլախոտ հայտնաբերելով համեմի խմբաքանակում: Բեռը ժամանել էր Պուլկովո օդանավակայանի բեռնատար տերմինալի տարածք, գրում է spbdnevnik-ը: Գերատեսչության աշխատակիցները մոլախոտ են հայտնաբերել՝ փորձաքննությունը ցույց է տվել, որ տեսուչները զուր չէին կասկածում, կանաչու մեջ իրոք կարանտինային օբյեկտ կար՝ բաթթկենի: Սեփականատիրոջ որոշմամբ բեռը կվերադարձվի Հայաստան, ասել են գերատեսչությունում: 2017 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ-ից արտահանումը կազմել է $608.4 մլն՝ գերազանցելով 2016 թվականի առաջին 4 ամսվա ցուցանիշը 16.4%-ով: Հունիսի 20-ին ՀՀ նախագահի մոտ Հայաստանի արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչին նվիրված հանդիպումների շարքում անդրադարձ է եղել ՀՀ և ՌԴ միջև տնտեսական հարաբերություններին և համագործակցության օրակարգին: Նախագահ Սերժ Սարգսյանին զեկուցել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |