ՀՀ-ում «Բարսելոնայի» ֆան-ակումբը պաշտոնական կարգավիճակ է ստացել![]() 20 հունիսի 2017 - 18:33 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 19-ին կայացել է կատալոնական «Բարսելոնայի» տնօրենների խորհուրդը, որի ընթացքում ակումբի ներկայացուցիչները ամփոփել են տարին, խոսել նվաճումների մասին և կայացրել մի քանի որոշում: Խորհուրդը հայտարարել է 12 նոր պաշտոնական «պենյաների» բացման մասին, որոնցից մեկը՝ Կատալոնիայում, երկուսը՝ Իսպանիայում, մեկը՝ Հայաստանում և 8-ը՝ այլ երկրներում: Այս մասին տեղեկացնում է V Sport TV-ի մարզական մեկնաբան, Բուքմեյքերների ռեյտինգ կայքի հայկական տարբերակի գլխավոր խմբագիր Սպարտակ Պետրոսյանը։ Այդպիսով պաշտոնական ֆան ակումբների թիվը հասել է 120-ի, վերջին ութ տարիներին Իսպանիայից դուրս «պենյաների» քանակը երկու անգամ աճել է: «Այսպիսով, շուրջ մեկ տարվա բանակցություններից, թղթաբանությունից հետո վստահ կարող ենք ասել՝ մենք «Բարսելոնայի» առաջին պաշտոնական ֆան ակումբն ենք Հայաստանում: Զավեշտալի է, որ մեր քաղաքի անունը «Բարսելոնայի» պաշտոնական կայքում սխալ է գրված: Մեզ միանալու և անդամագրության մասին բոլոր մանրամասները կարող եք գտնել այստեղ:», - գրել է Պետրոսյանը: Փետրվարի 2-ին պաշտոնապես հայտարարվեց, որ Պենյա Բլաուգրանա Երևանը Հայաստանում գրանցվել է որպես շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն՝ հիմք ընդունելով «Բարսելոնայի» կողմից առաջադրված պահանջները: Տեղեկացվեց նաև, որհունիսի ընթացքում սպասվում է վերջնական հաստատմանը: Հունիսին լիցենզիան կլինի Երևանում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |