Երևանում «Մեր գյուղը» փառատոն կարող է անցկացվել

Երևանում «Մեր գյուղը»   փառատոն կարող է անցկացվել

PanARMENIAN.Net - Հունիսի 20-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում «Մեր գյուղը» խորագրով նախագիծ-առաջարկության շրջանակներում։

Նախագծի հիմնական նպատակն է` կազմակերպել ամենամյա փառատոն-տոնավաճառ` Հայաստանի և Արցախի գյուղատնտեսական արտադրանքը ներկայացնելու և իրացնելու ակնկալիքով։

Հանդիպումն անցկացրել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը:

Քննարկմանը մասնակցել են նախագծի հեղինակները, շահագրգիռ պետական և մասնավոր կառույցների ներկայացուցիչներ։

«Փառատոնը կնպաստի զբոսաշրջիկներին և տեղի բնակիչներին Հայաստանի և Արցախի գյուղատնտեսական և մշակութային առանձնահատկություններին և նվաճումներին ծանոթացմանը, փոքր և միջին բիզնեսի առաջխաղացմանը, ներքին և ներգնա զբոսաշրջության զարգացմանը»,-նշել է Զեյթունցյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է 2017 թվականի սեպտեմբեր - հեկտեմբեր ամիսներին Երևանում փառատոնը կազմակերպելու հնարավորությունը, որին իրենց արտադրանքը կներկայացնեն Հայաստանի բոլոր մարզերի և Արցախի գյուղատնտեսական ապրանքներ արտադրող ֆերմերային տնտեսությունները, ձեռնարկությունները, անհատ ձեռներեցները, փոքր և միջին արտադրողները:

«Մեր գյուղը» խորագրով նախագիծ-առաջարկությունը ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեն ստացել է «Մեր գյուղը» ՍՊԸ կողմից։

Կարդացեք նաև՝ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ. ՀՀ-ն մասսայական զբոսաշրջության երկիր չէ

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---