ՀԱՊԿ-ը ՄԱԿ հարցումով խաղաղապահ միլիցիա կստեղծի![]() 21 հունիսի 2017 - 10:37 AMT PanARMENIAN.Net - ՀԱՊԿ-ը ՄԱԿ հարցումով աշխատում է խաղաղապահ միլիցիայի հատուկ ստորաբաժանումների կազմավորման վրա, որոնք մասնակցելու են խաղաղության պահպանման գործողությունների: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը: «Այժմ մենք ՄԱԿ առաջարկով և խնդրանքով միլիցիայի հատուկ ստորաբաժանում ենք ստեղծում, որը կարող է մասնակցել խաղաղության պահպանման ՄԱԿ առաքելություններին»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Նա նշել է, որ այդպիսի ստորաբաժանումներում կընդգրկվեն կազմակերպության անդամ բոլոր պետությունների իրավապահ մարմինների ներկայացուցիչները: «Անվտանգության խորհրդի քարտուղարության կոմիտեն արդեն քննարկել է այդպիսի ստորաբաժանման կառուցվածքը, առաջարկները կզեկուցվեն նախագահներին: Բոլոր պետությունները հավանություն են տվել»,-ասել է Սեմերիկովը: Նա հիշեցրել է, որ ՄԱԿ-ը հաստատել է ՀԱՊԿ խաղաղապահների համապատասխանությունը գործող չափանիշներին և հաստատել է, որ նրանք կարող են մասնակցել խաղաղապահ գործողություններին երրորդ երկրների տարածքում: ՀԱՊԿ երկրներից միայն Հայաստանը խաղաղապահներ ունի տեղակայված արտերկրում՝ ՀՀ «երկնագույն սաղավարտները» ծառայում են Աֆղանստանում (65 սպա և պայմանագրային), Կոսովոյում (40), Լիբանանում (32): Խաղաղապահ գործողություններին արտերկրում մասնակցելու համար 3.740 հայ խաղաղապահ պարգևատրվել է օտար երկրների մեդալներով: Հայերը մասնակցում են խաղաղապահ առաքելություններին 2001-ից: Ամենից շատ հայ սպաներ անցել են Աֆղանստանով՝ 2200 զինծառայող: Ընթերցեք նաև.Ridus. Հայ խաղաղապահները օտար լեզուների են տիրապետում և լավ բանակցողներ են ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |