ՀՀ-ում Tesla էլեկտրական մեքենաների 5 լիցքավորիչ կա21 հունիսի 2017 - 11:19 AMT PanARMENIAN.Net - Ծաղկաձորի Մարիոթ հյուրանոցի, Դիլիջանի Դարավանդ իջևանատան, Երևանի Կովկաս պանդոկի, Կովկաս ռեստորանային համալիրի և BetConstruct ընկերության գլխամասային գրասենյակի տարածքում գործարար Բադալյան եղբայրների կողմից տեղադրվել են Tesla մեքենաների լիցքավորիչներ: Այս 5 կետում լիցքավորումն անվճար է, ծախսերը հոգում են վերոնշյալ հաստատությունները։ Լիցքավորման սարքն ամբողջությամբ, սկսած դիզայնից մինչև տեխնիկական ապահովումը, մշակվել և պատրաստվել է Հայաստանում` BetConstruct ընկերության մասնագետների կողմից:
Ընկերությունից հայտնում են, որ Հայաստանում առանց վնասակար արտանետումների աշխատող էլեկտրական մեքենաների թիվն արդեն հասել է մոտ 1 տասնյակի և թիվն աստիճանաբար ավելանում է: Լիցքավորիչների առկայությունն էլ ավելի կհեշտացնի մեքենաների օգտագործումը Հայաստանում և կնպաստի դրանց քանակի աճին: Բացի բնապահպանական էֆեկտից՝ նախաձեռնողները հուսով են, որ այն կնպաստի նաև զբոսաշրջության զարգացմանը, քանի որ բավականին ընդարձակ ցանցի միջոցով այսուհետ էլեկտրական մեքենաներով հնարավոր կլինի շրջել Հայաստանի գրեթե ամբողջ տարածքով: Նախաձեռնության հեղինակները խոստանում են, որ պահանջարկի աճին զուգընթաց կտեղադրվի ևս 5 նոր լիցքավորիչ: Tesla Motors ավտոմոբիլային ընկերությունը գտնվում է ԱՄՆ-ում Կալիֆորնիա նահանգում՝ «Սիլիկոնային Հովտում»։ Ընկերությունը կենտրոնացած է էլեկտրոնային մեքենաների արտադրության վրա։ Tesla Motors ընկերությունը ստեղծվել է 2003 թ.-ին, հիմնադիր-տնօրենը Հարավաֆրիկյան Հանրապետությունում ծնված, կանադա-ամերիկացի գործարար, ճարտարագետ, գյուտարար և ներդնող Իլան Մասկն է։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |