Սուսերամարտիկ Էմմա Պողոսովան կմասնակցի միջազգային հավաքի Գերմանիայում21 հունիսի 2017 - 11:39 AMT PanARMENIAN.Net - Սուսերամարտի միջազգային ֆեդերացիան աշխարհի առաջնությունից առաջ ուսումնամարզական հավաք է կազմակերպել Գերմանիայի Լայպցիգ քաղաքում: Հայաստանից հավաքին մասնակցելու է Էմմա Պողոսովան: «Միջազգային ֆեդերացիան մեկ մարզիկի է հրավիրել Հայաստանից: Մեր ֆեդերացիան որոշեց, որ Լայպցիգ կմեկնի Էմման, քանի որ նա ունեցել է ամենաբարձր արդյունքը: Տասն օրերի ընթացքում Պողոսովան հնարավորություն կունենա մարզվել բարձրակարգ մարզիչների ղեկավարությամբ, մրցել լավագույն սուսերամարտիկների հետ»,- նշել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը: Միջազգային ուսումնամարզական հավաքից անմիջապես հետո Էմմա Պողոսովան հուլիսի 19-26-ը նույն քաղաքում կմասնակցի աշխարհի առաջնությանը, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն: Ապրիլի 5-ին Էմմա Պողոսովան Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում անցկացված սուսերամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում գրավել է 5-րդ տեղը: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է, որ հայ սուսերամարտիկը տեղ է զբաղեցնում աշխարհի երիտասարդ ուժեղագույն խոցասուսերակիրների լավագույն ութնյակում: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |