Վարչապետն ակնարկում է՝ կպաշտոնավարի 2018-ից հետո![]() 21 հունիսի 2017 - 12:07 AMT PanARMENIAN.Net - ԱԺ-ում կառավարության ծրագիրը քննարկելու ընթացքում ԵԼՔ դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարց է ուղղել վարչապետ Կարեն Կարապետյանին՝ 2018-ից հետո իր պաշտոնավարման մասին: «Եթե դուք եք լինելու՝ բարձր ամբիոնից ասեք, որ դուք եք լինելու», - ասել է Մարուքյանը: «Վարչապետ լինելու եմ, թե՝ չէ, բազմաթիվ անգամ պատասխանել եմ, պատասխանս չի փոխվել, ծրագիրն 2017-22 թթ., որը ֆիքսել ենք, գուցե մասամբ պատասխանի այդ հարցին: Ես պատրաստ եմ լինել վարչապետ՝ էս պատասխանը բավարա՞ր է: Իսկ համոզելու մեջ ես կա՞մ [խոսքը Սերժ Սարգսյանին՝ վարչապետի պաշտոնում առաջադրվելու մեջ համոզելու խոսակցությունների մասին է,- խմբ.]: Չգիտեմ՝ համոզողներ կան, թե՝ չէ, ես համոզողների մեջ չկամ»,- ասել է նա: 2018 թվականին վերջանում են գործող նախագահ Սերժ Սարգսյանի լիազորություններն, ինչից հետո ՀՀ-ն անցնում է խորհրդարանական կառավարման՝ վարչապետի լայն իրավասություններով: ՀՀ-ում տևական ժամանակ քննարկվում է՝ արդյոք գործող վարչապետը կշարունակի պաշտոնավարել, թե կզիջի պաշտոնը գործող նախագահին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |