Զոհրաբյան. «Ծառուկյան» դաշինքը դեմ է քվեարկելու կառավարության ծրագրին21 հունիսի 2017 - 14:38 AMT PanARMENIAN.Net - «Ծառուկյան» դաշինքը դեմ է քվեարկելու կառավարության ծրագրին: Այս մասին հունիսի 21-ին ԱԺ-ում Կառավարության ներկայացրած ծրագրի քննակմանը հայտարարել է «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրիա Զոհրաբյանը: «Որտե՞ղ է երաշխիքը, որ կառավարության ծրագրով ներկայացված թվերն ուղղակիորեն չեն մնալու թղթի վրա, ինչպես մնացել են նախորդ տարիներին այս ու այլ ամբիոններից հայտարարված թվերը»,- ասել է նա: Զոհրաբյանն ուշադրություն է հրավիրել պետական պարտքի չափին, ասել, որ այն հատել է 6 մլրդ դոլարի սահմանագիծը՝ հասնելով 6.2 մլրդի: «Պետք է արձանգրենք, որ այն խիստ ռիսկային է»,- ասել է Զոհրաբյանը: Պատգամավորը նշել է, որ կառավարությունը ժամանակ ուներ դրական արդյունքներ արձանագրելու ու դրանք ԱԺ-ում ներկայացնելու համար: «Հարգարժան կառավարություն, մեր երկրում ներդրումներ կատարելուն խանգարում են, որ ներդրողներից ուզում են ատկատ, ուզում են փայ մտնել: Կոռուպցիան այդ ոլորտում ամենասարսափելին է, հարկային խայտառակ պրեսինգ են կիրառում բոլոր նրանց նկատմամբ, ովքեր չեն համաձայնվում առաջնորդվել խաղի այդ կանոններով»,-շեշտել է Զոհրաբյանը՝ հիշեցնելով վարչապետի խոսքերը գոլ խփելու մասին, գրում է Panorama.am-ը: «Գոլ մենք չենք տեսել: Մենք տեսել ենք ինքնագոլեր սեփական դարպասը: Ես կարող եմ ասել, որ «Ծառուկյան» դաշինքը քվեարկելու է դեմ»,- եզրափակել է նա: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս ասել է, որ հիմքում դրված է անվտանգ, արդար, անկախ և խելացի Հայաստան ունենալու տեսլականը։ Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |