Դեսպան Միլս. ԱՄՆ ներդրողները հետաքրքրված են ՀՀ էներգետիկայի ոլորտով21 հունիսի 2017 - 14:49 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան ընկերությունների, ներդրողների շրջանում կա հետաքրքրություն Հայաստանի էներգետիկ ոլորտի հանդեպ: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը՝ հավելելով, որ էներգետիկայի ոլորտում 8 մլրդ դոլարի հնարավոր ներդրումային ներուժի մասին ցուցանիշը հաշվարկվել է Էներգետիկայի նախարարության կողմից, և գնահատումները դեսպանությունում նույնպես հաստատում են, որ կա այդպիսի ներուժ, հայտնում է Panorama.am-ը: Մայիսին դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարել էր, որ ամերիկյան ընկերությունները հետաքրքրված են Հայաստանի վերականգնվող էներգետիկայի բնագավառում ներդրումներով եւ շուրջ 8 մլրդ դոլար ներդրումային համագործակցության հնարավորություն կա: Դեսպանը նշել է, որ խոսքը ներուժի, հնարավոր ներդրումների մասին է, որը հնարավոր կլինի այն դեպքում, երբ էներգետիկ շուկան լիովին ազատ լինի և հնարավոր լինի էլեկտրաէներգիա արտահանել Վրաստան, Իրան: «Այսինքն՝ դա այն պայմաններում հնարավոր կլինի, երբ նման ենթակառուցվածքներ առկա լինեն»,- ընդգծել է դեսպանը: Ռիչարդ Միլսը նշել է, որ այդ 8 մլրդ-ը վերաբերում է նաև ենթակառուցվածքների ձևավորմանը: Նա նաև նշել է, որ հունիսի ընթացքում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի հետ տեղի են ունեցել մի շարք օգտակար հանդիպումներ, որի ժամանակ նախարարը ներկայացրել է 2 ներդրումային ծրագիր: Դրանցից մեկը վերաբերում է կոշտ թափոնների մշակման միջոցով էներգիայի արտադրությանը: Ռիչարդ Միլսի խոսքերով՝ իրենք այդ առաջարկներն այժմ ներկայացնում են ամերիկյան ներդրողների ուշադրությանը: Մայիսին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը, ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և Կոնտուր Գլոբալ ընկերության հետ համատեղ, կազմակերպել էր մեկօրյա համաժողով, որի ընթացքում վերականգնվող էներգետիկայի մի քանի առաջատար ամերիկյան ընկերությունների ներկայացուցիչներ և շուրջ 70 հայկական ընկերություններ քննարկեցին վերականգնվող էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավոր տարբերակները: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |