Թարմացված iOS-ում հիջաբով էմոջիներ կարող են հայտնվել![]() 21 հունիսի 2017 - 17:16 AMT PanARMENIAN.Net - Unicode Consortium ոչ առևտրային կազմակերպությունը թողարկել է Unicode 10.0, որտեղ հիջաբով կնոջ էմոջիներ կան, բիթքոինի նշան և ևս 55 նոր սմայլիկ: Դրանք կարող են հայտնվել iOS-ի թարմացումներից մեկում: Նոր էմոցիաների և պատկերների թվում կան «բարձրացված հոնքով դեմք», «պայթող գլուխ», «ջղայնացող դեմք» և այլն: Ավելացվել են նաև դինոզավրերով, էլֆերով, վամպիրներով, զոմբիներով պատկերներ, գրում է Lenta.ru-ն 9to5mac-ի վրա հղումով: Նշվում է, որ Unicode-ի նոր տարբերակը ուշ թողարկվեց, ինչը թույլ չտվեց նոր էմոջիներն ընդգրկել iOS 11-ում: Ուստի, Apple-ը կարող է ներառել դրանք iOS 11.1-ում կամ 11.2-ում: Այդպես, Unicode 9.0-ը 72 նոր պատկերով ներառվեց iOS 10.2,-ում, որը թողարկվեց 2016-ի վերջում: Unicode Consortium-ը արդեն սկսել է Unicode 11.0-ի համար նոր էմոջիների հայտեր ընդունել: Թեկնածուների թվում արդեն կան հրշեջի, ճաղատ մարդու, ԴՆԹ պատկերներ: Հավանության արաժանացած պատկերների նախնական ցուցակը կհայտնվի 2017-ի ավարտին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |