Ադրբեջանը ցուցադրել է «գերեվարված հայաստանցուն»![]() 21 հունիսի 2017 - 16:19 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը լուսանկար և տեսանյութ է հրապարակել, ոմն մի անձի ներկայացնելով որպես հայկական բանակի զինծառայող, որն իբր «դիվերսիոն հետախուզական խմբի» անդամ է: Ադրբեջանական ԶԼՄ-ները մեջբերում են նրա արած հայտարարությունը, որն ասել է, թե իր անունը «Զավեն Կարապետյան է, ծնված 1974թ. նոյեմբերի 16-ին Նոյեմբերյանի շրջանի Դովեղ գյուղում, գյուղացի է»: Այնուհետև ադրբեջանական զինուժի գերության մեջ գտնվող քաղաքացին սկսում է պատմել, իբր մարտական հերթապահություն է իրականացնում, ու եկել էր առաջնագիծ՝ ադրբեջանցիներ սպանելու համար, հայտնում է Haqqin.az-ը: Համայնքի ղեկավար Սամվել Գորգինյանը PanARMENIAN.Net ին հայտնեց, որ ՀՀ Տավուշի մարզի Դովեղ գյուղում Զավեն Կարապետյան անուն, ազգանունով բնակիչ չկա: Հատկանշական է, որ ադրբեջանցի դիվերսանտ ներկայացվող քաղաքացուն հարցաաքննում են ոչ հայկական կամուֆլյաժի ռազմական բաճկոնով, որի գրպաններում ավտոմատի պահունակներ կան: Հունիսի 21-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտարարեցին, որ հայկական ԶՈւ դիվերսիայի փորձ են կանխել՝ մեկ հոգու գերեվարելով: Հայկական կողմը հերքեց այս լուրը՝ այն որակելով որպես հակառակորդի հերթական ապատեղեկատվություն: Սակայն, միևնույն ժամանակ, սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերից մեկը հաղորդում է սահմանն անցած մոտ 50 տարեկան հայի մասին, որին «զինվորականները եկել տարել են»: Ընթերցեք նաև.Դիվերսիա, թե մոլորված գյուղացի. Ինչ գերու մասին է խոսում Ադրբեջանը ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |