«Սասնա ծռերի» գործով 2-րդ դատական նիստը՝ ընդհատումներով21 հունիսի 2017 - 17:15 AMT PanARMENIAN.Net - Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում «Սասնա ծռեր» խմբավորման 14 անդամի՝ Արայիկ Խանդոյանի, Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արմեն Լամբարյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի, Արմեն Բիլյանի և մյուսների գործով երկրորդ դատական նիստն անցնում է ընդհատումներով: Դատական նիստը, դեռ չսկսված ընդմիջվել էր:Փաստաբաններ Արայիկ Պապիկյանը, Տիգրան Հայրապետյանը, Երվանդ Վարոսյանը և Տիգրան Եգորյանը թույլ չեն տվել դատական կարգադրիչներին խուզարկել պայուսակները, որտեղ քրեական գործերի նյութերն էին դրված: Դատավորը մեկ ժամ ընդմիջում էր հայտարարել: Մեկ ժամ անց դատական նիստը վերսկսվել էր, բայց որոշ փաստաբանների դարձյալ նիստերի դահլիճ չեն թողել, քանի որ նրանք արգելել են զննել իրենց անձնական իրերը, գրում է Galatv.am-ը:
Ապակեպատից այն կողմ, ուր դռնբաց դատական նիստի քաղաքացի մասնակիցներն են, ոչ մի ձայն չի լսվում: Ուստի քաղաքացիներն անդադար աղմկում են՝ պահանջելով ապահովել ձայն, որպեսզի հնարավորություն ունենան հետևելու դատական նիստի ընթացքին: Լրագրողների համար ևս լսելի չեն դատական նիստի մանրամասները: Դատական նիստը վերսկսվելուց րոպեներ անց դատավորը սանկցիա էր կիրառել՝ «Սասնա ծռերից» Գագիկ Եղիազարյանին 6 ժամող հեռացնելովնիստերի դահլիճից, այնուհետ դատական նիստը դարձյալ մեկ ժամով հետաձգվեց:
Հունիս 8-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռերի» գործով դատավարությունը տեղեփոխվել էր: Նիստի սկզբում դատավորը զգուշացրել էր, որ նիստը կսկվի դահլիճում լռության պահպանման դեպքում: Լռությունը խախտվում էր, ու դատավորը որոշեց հետաձգել այն: Դատական նոր նիստը նշանակվել է հունիսի 21-ին: Պաշտպանները նիստի հետաձգումը հիմնավորված չհամարեցին: 2016-ի հուլիսի 17-ից՝ 15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին: Ոստիկանության հետ բախումների ընթացքում խմբի մի քանի անդամ վիրավորում է ստացել, զոհվել է 3 ոստիկան: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը Բագրատ սրբազան․ Առավոտյան ժամը 8-ին հավաքվելու ենք սբ Աննա եկեղեցու բակում՝ անելիք ունենք Թե ինչ է արվելու, սրբազանը նախընտրել է նախապես չհայտարարել Պապիկյանն ու Բելգիայի փոխվարչապետը պաշտպանության ոլորտում գործակցության հարցեր են քննարկել Քննարկվել է նաև բազմակողմ ձևաչափերով՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում համագործակցությանը |