Արգենտինայում նացիստական արվեստի գործերով գաղտնի սենյակ է հայտնաբերվել

Արգենտինայում նացիստական արվեստի գործերով գաղտնի սենյակ է հայտնաբերվել

PanARMENIAN.Net - Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում հայտնաբերվել է հիտլերյան Գերմանիայի ժամանակաշրջանի արվեստի գործերի ամենամեծ պահեստներից մեկը: Արվեստի գործերը հայտնաբերել են մի մասնավոր հավաքածուում:

Մինչդեռ ֆաշիստական խորհրդանիշներով արվեստի գործերն Արգենտինայում նորություն չեն: Երկրորդ համաշխարհայինից հետո այստեղ են ապաստան գտել բարձրաստիճան նացիստներից շատերը, այդ թվում Ադոլֆ Էյհմանն ու Յոզեֆ Մենգելեն:

Ընդհանուր առմամբ ավելի քան 70 իր է հայտնաբերվել: Այդ թվում Ադոլֆ Հիտլերի կիսանդրին, կեռ խաչով արծվի արձանիկ պատվանդանի վրա, նացիստական խորհրդանիշներով դանակներ, թանկարժեք խոշորացույցեր, նույնիսկ գանգի չափման գործիք, գրում է RT:

Բոլոր իրերը հայտնաբերվել են հունիսի 8-ին մասնավոր հավաքածուում, գաղտնի սենյակում: Ինտերպոլի թույլտվությամբ խուզարկություն է կատարվել: Չի բացառվում, որ հայտնաբերված իրերը կարող են կեղծված լինել, սակայն առաջին փորձաքննությունները վկայում են, որ դրանք իրական են: Հավանաբար, պատերազմից հետո հավաքածուն երկիր է բերել փախած նացիստներից մեկը:

Իրերի մի մասն ուղեկցվում է հին լուսանկարներով, որտեղ արվեստի իրերը պատկերված են խոշոր պաշտոնյաների, նույնիսկ Ադլորֆ Հիտլերի հարևանությամբ:

Նացիստական արվեստի իրերը, ինչպես օրինակ Հիտլերի կիսանդրին, բավականին հազվագյուտ են հանդիպում, շատ ավելի հաճախ մամուլի ուշադրության կենտրոնում են հայտնվում իրեր, որոնք կապ չունեն Երրորդ ռայխի գաղափարախոսության հետ, այլ գողացվել են կամ պահվել նրանց կողմից, ովքել մասնակցել են թալանին գրավվված երկրներում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---