Ամերիկյան ընկերության հետ ՀՀ-ում սիրողական օդաչուներ պատրաստելու հարցն է քննարկվել![]() 21 հունիսի 2017 - 18:30 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն հունիսի 21-ին հանդիպել է 1927 թվականին հիմնադրված, ինքնաթիռներ արտադրող ամերիկյան «Փայփեր» ընկերության վաճառքի գծով փոխնախագահ Դրյու Մակիվանին և ԱՊՀ երկրներում «Փայփեր» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ, «ՍԻՄ» ավիաընկերության տնօրեն Սիմոն Մնոյանին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել համագործակցության շրջանակներում նախատեսվող սիրողական օդաչուներ պատրաստելու և հետագայում ՔԱԳՎ-ի «Ավիաուսումնական կենտրոն»-ում դասընթացներ կազմակերպելու նպատակով ուսումնական ծրագրի ստեղծմանը, ինչպես նաև՝ մի շարք այլ հարցերի: Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հայտնում է, որ «Փայփեր» ընկերության հետ հնարավոր համգործակցությունը կարող է խթան հանդիսանալ ընդհանուր նշանակության և փոքր ավիացիայի զարգացմանը: Սերգեյ Ավետիսյանը, ողջունելով գործընկերների պատրաստակամությունը՝ հնարավոր համագործակցության համար, ծրագիրն իրականացնելու իր աջակցությունն է առաջարկել: Հունիսի 9-ին վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն՝ ծանոթացել ավիացիոն ոլորտում տեղի ունեցող զարգացումներին և առաջիկա ծրագրերին: Տեղեկացվել է, որ այժմ մշակվում է փոքր ավիացիայի զարգացման ծրագիրը և այդ նպատակով գնահատվում է մեր երկրի օդանավակայանների ներկա վիճակը: Կարեն Կարապետյանը նշել է, որ հաշվի առնելով փոքր ավիացիայի պահանջարկը՝ անհրաժեշտ է ընտրել այն թիրախային կետերը, որոնց ուղղությամբ հնարավոր կլինի չվերթեր իրականացնել: «Անհրաժեշտ է ըստ ուղղությունների ուսումնասիրել առևտրային փոխադրումները, հասարակական տրանսպորտի վիճակը, տվյալ ուղղության ներուժը, սակագնային քաղաքականության հնարավորությունները: Համոզված եմ, որ վաղ թե ուշ փոքր ավիացիան դառնալու է անհրաժեշտություն և աշխարհագրությունը բավականին մեծ է լինելու: Պետք է պատրաստ լինենք դրան և ունենանք զարգացման տեսլական»,- ընդգծել է կառավարության ղեկավարը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |