Պայթեցվել է Մոսուլի պատմական մզկիթը. ԻՊ-ն և ԱՄՆ-ն միմյանց են մեղադրում![]() 22 հունիսի 2017 - 11:06 AMT PanARMENIAN.Net - «Իսլամական պետության» գրոհայինները հունիսի 21-ին պայթեցրել են Մոսուլի Ան Նուրի մզկիթը, որը համարվում է Իրաքի գլխավոր ճարտարապետական և կրոնական հուշարձաններից մեկը: Այդ մասին հայտնել են Իրաքի և ԱՄՆ զինվորականները: Պայթյունը որոտացել է, երբ զորքերը մոտենում էին մզկիթին: Զինվորականները հերքում են ԻՊ քարոզիչների այն հայտարարությունը, թե կոալիցիայի ինքնաթիռներն են ոչնչացրել մզկիթը, որտեղ ջիհադականների առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադին 2014-ին հռչակեց «խալիֆաթի» ստեղծումը, երբ նրա գլխավորած ուժերը հսկողություն հաստատեցին Իրաքի և Սիրիայի զգալի տարածքներում: Մոսուլի գրոհի հրամանատար գեներալ Աբդուլամիր Յարալլը մզկիթի պայթեցումը համարել է «պատմական հանցագործություն», հայտնում է «Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայությունը: Մզկիթը կառուցվել է 12-րդ դարում, որի թեքված աշտարակը «սապատավոր» էին անվանում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ավելի քան 100.000 մարդ Մոսուլի պատմական հատվածում ծուղակի մեջ է հայտնվել: «Իսլամական պետության» գրոհայինները մարդկանց օգտագործում են որպես կենդանի վահան: Այդ մասին Ժնևում հայտարարել է Իրաքում ՄԱԿ փախստականների գծով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցիչ Բրունո Գեդոն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |