Հոքինգը կոչ է անում մարդկությանը որքան հնարավոր է շուտ լքել Երկիրը22 հունիսի 2017 - 11:35 AMT PanARMENIAN.Net - Հայտնի բրիտանացի աստղաֆիզիկոս Սթիվեն Հոքինգը հայտարարել է, որ մարդկությունը պետք է գաղութացնի Մարսն ու Լուիսնն առաջիկա 30-50 տարում, հայտնում է The Telegraph-ը: Ելույթ ունենալով Նորվեգիայում ընթացող Starmus IV գիտության և արվեստի միջազգային փառատոնում՝ Հոքինգը նշել է, որ մարդկության վախճանն աստերոիդի անկումից, կլիմայական աղետներից կամ գերբնակեցումից միայն ժամանակի հարց է, ուստի կոչ է արել որքան հնարավոր է շուտ հեռանալ Երկրից: «Ես վստահ եմ, որ մարդիկ պետք է լքեն Երկիրը: Մեր մոլորակում գնալով ավելի քիչ տեղ է մնում մեզ համար, իսկ մեր ֆիզիկական ռեսուրսները շատ արագ սպառվում են»,-հավելել է նա: Հոքինգն անհրաժեշտ է համարում առաջիկա 30 տարում բազա հիմնել Լուսնի վրա: Հետո, ըստ գիտնականի, մարդիկ պետք է բնակեցնեն Մարսը՝ դրա համար 50 տարի կպահանջվի: Ընդ որում, մարդիկ հարկ կլինեն իրենց հետ տանել բույսեր, կենդանիների, սնկեր և միջատներ: Սակայն Հոքինգն առաջարկում է չսահմանափակվել բացառապես Արեգակնային համակարգով, դուրս գալ դրա սահմաններից դուրս՝ հասնելով մոտակա աստղային համակարգին՝ Ալֆա Ցենտավրային, որտեղ, ըստ գիտնականների, կյանքի համար պիտանի մոլորակ կա՝ Proxima b-ն, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ հանրահայտ ֆիզիկոսը հայտարարել էր, որ աշխարհի վերջը կլինի առաջիկա 1000 տարում տեխնածին աղետի պատճառով: Ավելի վաղ Սթիվեն Հոքինգը ենթադրել էր նաև, որ այլմոլորակային քաղաքակրթությունների որոնումները կարող են այնքան լավ չավարտվել, ինչպես պատկերացնում են որոշ գիտնականներ: Ըստ Հոքինգի, հանդիպումն այլմոլորակայինների հետ կարող է տեղի ունենալ «հալածող- հալածյալ» սխեմայով: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության տեղեկատվական հարթակ, որը հասանելի կլինի բոլորին Այն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին |