Ադրբեջանցի ընդդիմադիրը ձերբակալվել է Վրաստան մեկնելիս22 հունիսի 2017 - 13:48 AMT PanARMENIAN.Net - Ընդդիմադիր ադրբեջանցի լրագրող Քյամրան Մահմուդովը ձերբակալվել է Ղազախում՝ հարևան Վրաստան մեկնելիս: Այդ մասին հայտնում է «Ազադլիգ» ռադիոկայանը փաստաբան Ջավիդ Ռզազադեի վրա հղումով, հայտնում է haqqin.az-ը: Փաստաբանը նշել է, որ ձերբակալության ժամանակ ոստիկանության աշխատակիցները հայտարարել են, որ Քյամրան Մահմուդովը հետախուզման մեջ էր: Ղազախի շրջանի ոստիկանության վարչությունում հաստատել են ընդդիմադիր լրագրողի ձերբակալության փաստը: Ոստիկանությունում նշել են, որ Մահմուդովին արգելվել է հեռանալ երկրից: Իրավիճակը կպարզաբանվի համապատասխան ստուգումներից հետո: Հունիսի սկզբին հայտնի դարձավ, որ Վրաստանում ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլիի առևանգել ու Ադրբեջան են տեղափոխել։ Մուխթարլին ապրում էր Վրաստանում 2015-ից, երբ հեռացավ Ադրբեջանից, որպեսզի խուսափեր կառավարության կողմից քննադատական ձայների նկատմամբ կիրառվող ճնշումներից։ Թբիլիսիում ձերբակալվել են նաև ադրբեջանցի ընդդիմադիրներ Դաշթըն Աղալարլին ու Լեյլա Մուսթաֆաևան. նրանք դեռևս չեն արտահանձնվել: Բացի այդ, մայիսի 25-ին վրաց-ադրբեջանական սահմանը հատելիս ձերբակալվել էր ընդդիմադիր «Ադրբեջանի Ազգային ճակատի կուսակցության» փոխնախագահ Գյոզալ Բայրամլին: Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը հայտարարեց, որ Բաքուն պետք է անհապաղ ազատ արձակի Վրաստանից առևանգված լրագրողին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Մարության. Իմ զորակցությունը և որդիական խոնարհումն եմ հայտնում Առաքելական սուրբ եկեղեցուն «Ամենայն հայոց կաթողիկոսի ճանապարհը փակելու դեպքը իսկապես ցնցող է»,–գրել է նա Հունաստանը պատրաստ է աջակցել ՀՀ–ին հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում Այդ երկրի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել ՆԳՆ խոսնակը՝ Բագրատ սրբազանին․ Նախարարը հանդիպումների է, չի կարող հանդիպել ցուցարարներին «Արարողակարգային միջոցառում է եղել, հրավիրվածների ցանկում չի եղել Վեհափառի անունը»,–ասել է խոսնակը Բուհերում կամավորների են հավաքագրում` մասնակցելու Լոռիում և Տավուշում վնասների հետևանքների վերացմանը Կամավորների աշխատանքները համակարգվում է մարզպետարաններում ձևավորված շտաբերի կողմից |