Բաբլոյան. 2018-ին Սերժ Սարգսյանը կլինի մեր առաջնորդը22 հունիսի 2017 - 13:26 AMT PanARMENIAN.Net - Կառավարության ներկայացրած ծրագիրը ՀՀԿ-ի և կուսակցության առաջնորդի՝ Սերժ Սարգսյանի ծրագիրն է: Այս մասին հունիսի 22-ին ծրագրի քննարկամնն ասել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ հավելելով. «Եվ 2018-ին նա կլինի նույնպես մեր առաջնորդը, դա ամենամեծ պաշտոնն է՝ մեծամասնության համար»: ԱԺ նախագահը «պաշտոնացավ» է որակել «Ելքի» հարցադրումները՝ կապված 2018-ից հետո վարչապետի հնարավոր փոփոխության մասին: «Ցավում եմ, որ մենք որոշակի ժամանակ վատնեցինք՝ պաշտոնացավն այստեղ բուժելու կամ ավելի խորացնելու համար: Ես, լինելով ԱԺ նախագահ, ունեմ մարդիկ, որ ժողովրդի անվտանգությունը, բարեկեցությունը թողնելով մի կողմ՝ երազում են, թե ովքեր ինչ պաշտոն են գրավելու: Հավանաբար ինձ էլ կարող էին հարց տալ, թե պարոն Բաբլոյան, արդյոք 2018-ին դուք լինելո՞ւ եք ԱԺ նախագահ, թե՝ ոչ: Ես լինելու եմ իմ ժողովրդի ծառան և կանեմ այն, ինչ արել եմ մինչև հիմա, որտեղ կլինեմ պիտանի, այնտեղ էլ կաշխատեմ:Այս ծրագիրը մեր կուսակցության և մեր առաջնորդի՝ Սերժ Սարգսյանի ծրագիրն է և 2018-ին նա կլինի նույնպես մեր առաջնորդը, դա ամենամեծ պաշտոնն է՝ մեծամասնության համար»,- ասել է նա, մեջբերում է Aravot.am-ը: Աղբյուրի հաղորդմամբ, Բաբլոյանի այս խոսքերը ՀՀԿ-ականներն ընդունել են ծափողջյուններով: ՀՀ Ազգային ժողովը հունիսի 22-ին ձայների 64 կողմ, 31 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունել է կառավարության 2017-2022 թթ. ծրագիրը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով |