ՄԱԿ. 2100-ին ՀՀ-ում մոտ 1.8 մլն մարդ կապրի![]() 22 հունիսի 2017 - 15:15 AMT PanARMENIAN.Net - 2050 թվականին ՀՀ բնակչությունը կկազմի մոտ 2.7 մլն մարդ՝ նվազելով մոտ 10%-ով ներկայիս ցուցանիշի համեմատ: Այս մասին է ասվում ՄԱԿ-ի հունիսի 21-ին հրապարակած զեկույցում: Տնտեսական ու սոցիալական հարաբերությունների բաժնի պատրաստած զեկույցի համաձայն, երկրի ներկայիս բնակճությունը կազմում է 2.930.000 մարդ: Ըստ կանխատեսումների, 2100 թվականին բնակչության թվաքանակը կնվազի մինչև 1.849.000 մարդ: Նվազելու է նաև Վրաստանի (3.9 մլն-ից մինչև 2.5 մլն) ու ՌԴ (144 մլն-ից մինչև 124 մլն) բնակչությունը: Ադրբեջանի բնակչությունը կկրճատվի 9.8 մլն-ից մինչև 9.5 մլն, Իրանինը՝ 81.1 մլն-ից 72.4 մլն: Թուրքիայի բնակչությունն, ընդհակառակը, կաճի համապատասխանաբար մինչև 85.7 մլն: Հղումներ թեմայով. Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |