Բաբայան. Խոցված հայկական ԱԹՍ-ի մասին լուրն Ադրբեջանի ՊՆ-ի հերթական ապատեղեկատվությունն է22 հունիսի 2017 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել՝ կապված խոցված հայկական ԱԹՍ–ի հետ: Այդ մասին հայտարարել է Արցախի հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը։ Ադրբեջանի ՊՆ-ն հունիսի 21-ին հայտարարել էր շփման գծում հայկական ԱԹՍ–ի ոչնչացման մասին։ «Այդ նորությունը հերթական խայծն ու ապատեղեկատվություն է։ Դա շատ նման է նրան, թե ինչպես երեկ Ադրբեջանում ներկայացրեցին այն խեղճ մարդուն, որը մոլորվել և հայտնվել էր Ադրբեջանի սահմանին։ Նրան ադրբեջանական զրահաբաճկոն էին հագցրել և ներկայացրել որպես աշխարհում ամենահայտնի կոմանդոս»,-ասել է Բաբայանը, հայտնում է «Sputnik Արմենիան»։ Հունիսի 21-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտարարեցին, որ հայկական ԶՈւ դիվերսիայի փորձ են կանխել՝ մեկ հոգու գերեվարելով: Հայկական կողմը հերքեց այս լուրը՝ այն որակելով որպես հակառակորդի հերթական ապատեղեկատվություն: Սակայն, միևնույն ժամանակ, սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերից մեկը հաղորդում է սահմանն անցած մոտ 50 տարեկան հայի մասին, որին «զինվորականները եկել տարել են»: Ավելի ուշ Վանաձորի քաղաքապետը հայտնեց, որ Զավեն Կարապետյանը տարօրինակություններ ուներ, առողջական խնդիրներ, բնակության վայր, տուն ու հարազատներ չունի: Բաբայանի խոսքով` խոցված ԱԹՍ-ի մասին ապատեղեկատվությունը նույն շարքից է։ Նա նշել է, որ Ադրբեջանի նման գործողությունները պետք է իրավական գնահատական ստանան ՄԱԿ–ի և այլ կառույցների կողմից, հատկապես այն կառույցների, որոնք զբաղվում են մարդու իրավունքների պաշտպանությամբ։ «Ադրբեջանի գործողությունները տվյալ դեպքում անմարդկային են»,– ընդգծել է Բաբայանը։ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, մեկնաբանելով գերեվարված հայ զինծառայողի մասին ադրբեջանական կողմի հայտարարությունը, ասել է, որ Ադրբեջանի ՊՆ–ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել։ Նրա խոսքով` հայկական ԶՈՒ–ն որևէ դիվերսիոն գործողությունների չի դիմել, զոհերի և գերի ընկած զինծառայողների մասին խոսակցություններն անհիմն են։ Ընթերցեք նաև.Վանաձորի քաղաքապետ. Ադրբեջանի սահմանը հատած քաղաքացին առողջական խնդիրներ ունի, հարազատներ չունի Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |