Հայաստանը հանդես է գալիս ղարաբաղյան հարցը Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխիքների հիման վրա լուծելու օգտին

PanARMENIAN.Net - Հայաստանը հանդես է գալիս ղարաբաղյան հարցը Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխիքների եւ նրա ինքնորոշման իրավունքի հիման վրա լուծելու օգտին: Այդ մասին հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը Աշգաբադում` «Կանխարգելիչ դիվանագիտությունը եւ միջազգային համագործակցությունը» միջազգային համաժողովում: Համաժողովի ընթացքում Արման Կիրակոսյանը հանդես եկավ ելույթով` նվիրված կանխարգելիչ դիվանագիտության կարեւորությանն ու նշանակությանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, խաղաղության ապահովման հարցում առանձին պետությունների, միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների դրական ու կառուցողական գործունեությանը: Փոխնախարարը որպես ոչ կառուցողական է գնահատել Ադրբեջանի ներկայացուցչի ելույթը, որը չէր համապատասխանում համաժողովի ոգուն եւ խնդիրներին, «կասկածի տակ էր առնում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ», հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:



Նշենք, որ միջազգային համաժողովը կայացավ դեկտեմբերի 10-ին Աշգաբադում իր աշխատանքը սկսած ՄԱԿ-ի Կանխարգելիչ դիվանագիտության տարածաշրջանային կենտրոնի բացման շրջանակներում:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---