ՀՀ լողափնյա վոլեյբոլիստները կմասնակցեն Արևելյան EEVZA պատանեկան առաջնությանը![]() 22 հունիսի 2017 - 16:56 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 4-ից 6-ը Վիլնյուսում կընթանա Արևելյան եվրոպական երկրների վոլեյբոլի գոտային ասոցիացիայի (EEVZA) լողափնյա վոլեյբոլի մինչև 18 տարեկան պատանիների առաջնությունը, որին կմասնակցի Արման Միսկարյան և Ռազմիկ Հակոբյան զույգը: Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը հայտնել է, որ միջազգային մրցաշարից հետո Երևանում կկայանա լողափնյա վոլեյբոլի Հայաստանի առաջնությունը, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն: Հուլիսի 7-ից 9-ը կմրցեն տղամարդիկ և կանայք, հուլիսի 11-ից 13-ը` պատանիներն ու աղջիկները: Յուրաքանչյուր մրցմանը նախատեսվում է 16 զույգի մասնակցություն: Հուլիսի սկզբին կկայանա նաև լողափնյա վոլեյբոլի մարզչական սեմինար: Photo` Armnoc Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |