Ոստիկանություն. Ադրբեջանում գերեվարված անձը ԶՈւ-ում չի ծառայել առողջական խնդիրների պատճառով22 հունիսի 2017 - 15:08 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանության կողմից կատարված ստուգումներով եւ ուսումնասիրությամբ պարզվել է, որ Ադրբեջանում գերեվարված անձի անձնական տվյալները համընկնում են Վանաձորի Մայմեխի 1 հասցեում գտնվող ծերանոցում հաշվառված, 16․11․1974 թ․ ծնված Զավեն Կարապետյանի տվյալների հետ։ Հունիսի 21-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտարարեցին, որ հայկական ԶՈւ դիվերսիայի փորձ են կանխել՝ մեկ հոգու գերեվարելով: Հայկական կողմը հերքեց այս լուրը՝ այն որակելով որպես հակառակորդի հերթական ապատեղեկատվություն: Սակայն, միևնույն ժամանակ, սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերից մեկը հաղորդում է սահմանն անցած մոտ 50 տարեկան հայի մասին, որին «զինվորականները եկել տարել են»: Ավելի ուշ Վանաձորի քաղաքապետը հայտնեց, որ Զավեն Կարապետյանը տարօրինակություններ ուներ, առողջական խնդիրներ, բնակության վայր, տուն ու հարազատներ չունի: Ոստիկանությունը պարզել է, որ Կարապետյանը ՀՀ զինված ուժերում չի ծառայել, քանի որ առողջական խնդիրներ է ունեցել (մտավոր հետամնացություն) եւ ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանի համաձայն՝ 24․12․1993 ազատվել է ծառայությունից։ 1978 թ․ Զավեն Կարապետյանն ընդունվել է Գավառի մանկատուն, որտեղից դուրս է գրվել 1982 թ․ եւ տեղափոխվել մայրաքաղաքի Սովետաշենի օժանդակ դպրոց։ 1994 թ․ աշնանը Զ․Կարապետյանը տեղափոխվել է Վանաձոր քաղաք եւ մոտ 4 տարի բնակվել Շառլ Ազնավուրի հիմնադրամի կողմից տրամադրված տնակում: 2004 թ․ հաշվառվել է Վանաձորի Մայմեխի 1 հասցեում գտնվող ծերանոցում եւ նույն թվականին Վանաձորի անձնագրային բաժանմունքի կողմից ստացել անձնագիր: Անձնագրի վավերականացման տասնամյա ժամկետը լրանալուց հետո Կարապետյանը չի դիմել նոր անձնագիր ստանալու համար։ Կարապետյանը ապամոնտաժել և վաճառել է իր տնակը եւ դրանից հետո վարել թափառական կյանք, մշտական բնակության վայր չի ունեցել։ Ըստ ստացված տեղեկությունների՝ ՀՀ տարբեր տարածքներում վարձատրության դիմաց անասնապահությամբ է զբաղվել։ Խուսափել է շփումներից, եղել է ինքնամփոփ, առերևույթ ակնհայտ են եղել մտավոր թերություններ։ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, մեկնաբանելով գերեվարված հայ զինծառայողի մասին ադրբեջանական կողմի հայտարարությունը, ասել է, որ Ադրբեջանի ՊՆ–ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել։ Նրա խոսքով` հայկական ԶՈՒ–ն որևէ դիվերսիոն գործողությունների չի դիմել, զոհերի և գերի ընկած զինծառայողների մասին խոսակցություններն անհիմն են։ Ընթերցեք նաև.Բաբայան. Խոցված հայկական ԱԹՍ-ի մասին լուրն Ադրբեջանի ՊՆ-ի հերթական ապատեղեկատվությունն է Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ ԵՊՀ 10 ուսանող ստացել է Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ Ձերբակալվել է Վահագն Չախալյանը և ևս 4 անձ Նրանք կասկածվում են խմբակային խուլիգանություն կատարելու մեջ |