Ծանրորդ Սամվել Գասպարյանը` երիտասարդական ԱԱ բրոնզե մեդալակիր

Ծանրորդ Սամվել Գասպարյանը` երիտասարդական ԱԱ բրոնզե մեդալակիր

PanARMENIAN.Net - Տոկիոյում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում, տղամարդկանց 105 կգ քաշային կարգում Սամվել Գասպարյանը երկամարտի 365 կգ արդյունքով բրոնզե մեդալ է նվաճել:

Գասպարյանը նաև փոքր արծաթե մեդալի է արժանացել հրում վարժությունում (205 կգ): Հայ ծանրորդը պոկում վարժությունում 6-րդն է (160կգ), տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Աշխարհի առաջնության չեմպիոն է դարձել իրանցի Ռեյզա Բեյրալվանդը (երկամարտ` 369 կգ):

Հունիսի 23-ին՝ առաջնության վերջին օրը հանդես կգան Սիմոն Մարտիրոսյանը (+105 կգ քաշային կարգ) և Արփինե Դալալյանը (+90):

Տոկիոյում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում կանանց 75 կգ քաշային կարգում Սոնա Պողոսյանը երկամարտի 223 կգ արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր:

Սոնան փոքր արծաթե մեդալ է նվաճել նաև հրում վարժությունում` գլխավերևում պահելով 125 կգ: Իսկ պոկում վարժությունում հայ ծանրորդը 4-րդն էր (98 կգ):

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---