Սերժ Սարգսյան. Եվրաինտեգրումը կարեւորագույն դեր ունի Հայաստանի զարգացման ճանապարհին12 դեկտեմբերի 2007 - 15:33 AMT PanARMENIAN.Net - Ստրասբուրգում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի հետ, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Վարչապետը նշել է, որ եվրաինտեգրման քաղաքականությունը կարեւորագույն դեր ունի Հայաստանի զարգացման ճանապարհին, եւ մեր երկրում իրականացվող ժողովրդավարական եւ կառուցվածքային բարեփոխումները միանգամայն համահունչ են զարգացման եվրոպական մոդելի ոգուն եւ տրամաբանությանը: Թերի Դեւիսը ողջունել է Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հաճախակի այցերն ու հանդիպումները Եվրոպայի խորհրդում` համարելով դա լավ հնարավորություն համագործակցության հեռանկարի շուրջ ակտիվ եւ գործնական քննարկումներ ունենալու համար: Կողմերն անդրադարձել են նաեւ Հայաստանում անցկացվելիք առաջիկա նախագահական ընտրություններին, կարեւորել միջազգային չափանիշներին համապատասխան ընտրությունների անցկացումը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |