Facebook-ը կարգելի անծանոթներին ներբեռնել օգտատերերի լուսանկարները![]() 22 հունիսի 2017 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Facebook սոցցանցը մտադիր է նոր գործառույթ գործարկել, որը կարգելի անծանոթ մարդկանց ներբեռնել օգտատերերի լուսանկարները: Ֆեյսբուքյան նոր նախագծերի առաջխաղացման գծով մենեջեր Ահարատի Սոմանը հայտարարել է, որ այժմ փորձարկվում են գործառույթներ, որոնք սահմանափակում են անձնական լուսանկարների հասանելիությունը: Սկզբնական շրջանում այն հասանելի կլինի միայն Հնդկաստանում: Նորամուծությունը թույլ կտա օգտատերին սահմանափակել իր լուսանկարները ներբեռնելու հնարավորությունները և կարգելի կիսվել դրանցով կողմնակի անձանց էջերում: Կսահմանափակվի նաև բջջային սարքի կամ սեղանի համակարգչի էկրանի սքրինշոթի հասանելիությունը, գրում է «Կոմերսանտը»: Facebook-ի ներկայացուցիչը սահմանափակումը բացատրել է օգտատերերի անձնական տվյալների անվտանգությունը բարձրացնելու ձգտումով: Ավելի վաղ հայտնվել է մեկ այլ ֆեյսբուքյան գործառույթ՝ «Ինձ վտանգ չի սպառնում» (Safety Check): Գլխավոր նորամուծությունն ահաբեկչությունից կամ տարերային աղետից հետո ինքնուրույն դրամահավաք կամ նվիրատվություն սկսելու հնարավորությունն է: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |