ԱԻՆ-ը զգուշացնում է. Երևանի մետրոյում վարժանք է լինելու, խուճապի չմատնվել![]() 22 հունիսի 2017 - 16:44 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 22-ին՝ ժամը 22:00-ին, Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում կկայանա «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումը և իրականացումը՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենում» թեմայով վարժանքի փորձը: Բուն ուսումնավարժության անցկացումը նախատեսվում է հունիսի 30-ին՝ ժամը 22:00-ին: Ուսումնավարժության ընթացքում մետրոպոլիտենի շուրջ լինելու է ՀՀ ԱԻՆ փրկարարական ուժերի որոշակի կուտակում, ուստի ԱԻՆ-ը հորդորում է համաքաղաքացիներին խուճապի չմատնվել: Վարժանքի ուսումնական նպատակներն են կատարելագործել «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն»-ի կազմավորումների և արձագանքող ուժերի փոխգործակցությունը փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ, ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունն ստեղծված իրավիճակում, ինչպես նաև կատարելագործել անձնակազմերի գործնական հմտությունները փրկարարական ու հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |