Սպիտակում աչքի 40 անվճար վիրահատություն է իրականացվել22 հունիսի 2017 - 17:50 AMT PanARMENIAN.Net - Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը Հայկական ակնաբուժական ծրագրի համակարգող Նունե Եղիազարյանի ուղեկցությամբ այցելել է Սպիտակի բժշկական կենտրոն։ ԲԿ-ում իրականացվում են աչքի կատարակտի անվճար վիրահատությունները թե՛ Հայկական ակնաբուժական նախագծի «Լույս հայի աչքին», թե՛ ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ մեկնարկած «Առողջ աչքեր» ծրագրի շրջանակում։ Լևոն Ալթունյանին տեղեկացրել են, որ նախարարության «Առողջ աչքեր» ծրագրի շրջանակում արդեն վիրահատվել է 40 մարդ։ Բոլոր, այդ թվում` խորացված հետազոտությունները և վիրահատություններն իրականացվում են Հայկական ակնաբուժական նախագծի կողմից նվիրաբերված սարքավորումներով հագեցած բաժանմունքում։ Ավելին` նախագծի վիրահատող բժիշկը իր փորձը հաղորդել է Սպիտակի բժշկական կենտրոնի մասնագետներին։ Մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ նախարարը նաև եղել է Վանաձորի բժշկական համալիրի շինհրապարակում։ Նախարարը շրջել է կառուցվող մասնաշենքերում, ծանոթացել իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին և որակին։ Նախարար Ալթունյանը հենց տեղում մասնագետների հետ քննարկել է բազմապրոֆիլ արդիական բժշկական կենտրոնի արդյունավետ կառավարմանը, կազմակերպվող ծառայությունների որակի ապահովմանը, ինչպես նաև համալիրի պահպանման ծախսերը նվազագույնին հասցնելուն վերաբերող հարցեր։ Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |