Մեյ. ԵՄ քաղաքացիները կկարողանան մնալ Մեծ Բրիտանիայում Brexit-ից հետո23 հունիսի 2017 - 11:32 AMT PanARMENIAN.Net - ԵՄ երկրների քաղաքացիները կկարողանան մնալ Մեծ Բրիտանիայում Brexit-ից հետո: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Թերեզա Մեյը հունիսի 22-ին Բրյուսելում՝ ելույթ ունենալով գագաթնաժողովի մասնակից ԵՄ երկրների ղեկավարների առջև: Մեյն առաջինն արտահայտվեց այդ թեմայով՝ հավաստիացնելով, որ «ընտանիքների բաժանում» չի լինի: Նա ասել է, որ Մեծ Բրիտանիայում բնակության իրավունք ունեցող ԵՄ քաղաքացիները կպահպանեն այդ իրավունքը, գրում է Deutsche Welle-ն: Բացի այդ, Մեյն առաջարկել է հատուկ կարգավիճակ շնորհել երկրում ավելի քան 5 տարի բնակվող ԵՄ քաղաքացիներին: Նրանք պետք է հավասար իրավունքներ ունենան, հատկապես բուժապահովագրության և կենսաթոշակային ապահովման հարցերում: Brexit-ի վերաբերյալ բանակցությունները սկսվել են հունիսի 19-ին և պետք է ավարտվեն 2019-ի մարտի 31-ին, հակառակ դեպքում երկկողմ պայմանագիր չի կնքվի և որպես հետևանք անցումային շրջանի իրավական կարգավորում չի լինի: Տնտեսության համար հետևանքներն այդ դեպքում անկանխատեսելի կլինեն: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |