Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը՝ երիտասարդական ԱԱ չեմպիոն![]() 23 հունիսի 2017 - 11:16 AMT PanARMENIAN.Net - Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը դարձել է երիտասարդական առաջնության չեմպիոն։ +105 կգ քաշային կարգում Մարտիրոսյանը երկամարտում գրանցել է 426 կգ արդյունք։ Հայ ծանրորդը երկու վարժությունում էլ ուժեղագույնն էր։ Պոկումում նա բարձրացրել է 191 կգ, իսկ հրումում՝ 235 կգ։ Հրում վարժությունում Մարտիրոսյանը վերջին մոտեցումով ռեկորդի էր հավակնում, սակայն նրան մի փոքր չի բավականացրել 246 կգ-ը գլխավերևում պահելու համար, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն: Այսպիսով, Տոկիոյում ավարտվել է աշխարհի երիտասարդական առաջնությունը։ Հայ ծանրորդները նվաճել են մեկ ոսկե և երկու բրոնզե մեդալ: Երրորդ մրցանակակիր էին դարձել Սոնա Պողոսյանը (70 կգ) և Սամվել Գասպարյանը (105 կգ)։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |