Կարկուտից տուժած գյուղացիների վարկերը կարող են սառեցվել23 հունիսի 2017 - 14:06 AMT PanARMENIAN.Net - 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի գյուղատնտեսության ոլորտում ավելի քիչ վնասներ, ավելի քիչ տուժած համայնքեր կան: Այդ մասին հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը «Կարկտահարություն Արմավիրի մարզում. վնասներ, կանխարգելում, լուծումներ» թեմայով քննարկման ժամանակ: Խոսելով փոխհատուցման մասին՝ Աշոտ Հարությունյանն ընդգծել է, որ նախորդ տարի մայիսից-սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում վնասվել էր 158 համայնք, որի դիմաց գյուղացիներին փոխհատուցվել է ոռոգման ջրի վարձը և հողի հարկի զիջում է եղել: Փոխնախարարն ասել է, որ այս տարի ևս վերը նշված զիջումները կարվեն, ինչպես նաև կքննարկվեն բանկերում գյուղացիների վարկերի սառեցման խնդիրները, հայտնում է Aysor.am-ը: «Երբեմն վատի մեջ էլ պետք է լավը փնտրենք: Այո, ընդունում ենք, որ Արմավիրի մարզում 7 և ավելի համայնք տուժել է կարկտահարությունից, հողօգտագործողները բավականին մեծ վնասներ են կրել, որոշ տեղերում վնասները 100 տոկոսի են հասել, բայց ընդհանուր առմամբ, եթե համեմատենք նախորդ տարվա հետ, ապա այս տարի վնասներն ավելի քիչ են: Բնությունն այս տարի բարեհաճ է գտնվել կլիմայի առումով», - ասել է փոխնախարարը: Նա հորդորել է արմավիրցիներին համբերատար լինել՝ նշելով, որ բացի Արմավիրից, կարկուտի պատճառով վնաս է հասցվել նաև հանրապետության այլ մարզերին, և այս պահին նախարարությունը գնահատում է կորուստների չափը: ՀՀ Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանն էլ առաջարկել է 100 տոկոսով փոխհատուցել հողի հարկի և ոռոգման ջրի վարձերը: «Մենք առաջարկել ենք սառեցնել տոկոսադրույքների վճարումը, ինչքան երկար ժամանակով, այդքան լավ: Հնարավորության սահմաններում առաջարկել ենք գյուղատնետսական տնտեսություններին անվճար սերմնացուներ տրամադրել: Հուսով եմ, որ կառավարությունը կքննարկի ու համապատասխան լուծումներ կկայացնի», - հավելել է նա: Հունիսի 12-ին Արմավիրի մարզում տեղացած ուժգին կարկուտից 9 համայքնում վնասվել է միրգ-բանջարեղենը: «Տարբեր համայնքներում վնասների չափը տարբեր է. 30-40%-ից մինչև 100% բերքը վնասվել է: Տուժել է կարտոֆիլը, լոբին, խաղողը և այլն», - ասել են մարզմետարանում: Յուրաքանչյուր համայնքում բերքի վնասի չափը գնահատելու նպատակով հանձնաժողով է ստեղծվել: Վնասների չափերի մասով տվյալները կներկայացվեն կառավարությանը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԳ փոխնախարար․ ԵՄ վիզաների ազատականացման հարցով դրական տեղաշարժ կլինի Նա հավելել է, որ Եվրամիության հետ իրավապայմանագրային դաշտը ընդլայնվում է ԱԳՆ–ի մոտ բողոքի ակցիայի մասնակիցներից 5–ի նկատմամբ քրհետապնդում է հարուցվել Նշվում է, որ պարզվել են մի շարք հանգամանքներ Իրանն ուզում է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալ Համապատասխան գրությունը ստացվել է մայիսի 27-ին ՀՀ-ն ու Սերբիան մտադիր են գործակցել պաշտպանության ոլորտում Քննարկվել են նաև ԶՈւ բարեփոխումներին առնչվող հարցեր |