Ջերմոցային համալիր ու բորբոսով պանրի գործարան կկառուցվի. Ավելի քան $200 մլն կներդրվի23 հունիսի 2017 - 15:11 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը հավանություն է տվել «Սպայկա» և «Արմսանպրոդակտ» ՍՊԸ-ների կողմից ներկայացված Նորագավիթ թաղամասին հարող տարածքում 110 հա կիսափակ ջերմոցային համալիրի և բորբոսով պանրի գործարանի կառուցման ներդրումային ծրագրերին: Ընկերությունների խնդրանքով այդ ծրագրի իրականացման համար անհատույց սեփականության իրավունքով Նորագավիթ թաղամասին հարող տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող մոտ 163.2 հա հողամասը կօտարվի: Նախատեսվում է ավելի քան 200 մլն դոլարին համարժեք դրամի ներդրում, որի հաշվին մինչև 2020 թվականը ամայացած 110 հա հողամասի վրա կկառուցվի կիսափակ ջերմատնային տնտեսություն և տարեկան 1000 տ արտադրողականությամբ բորբոսով պանրի գործարան, որը հնարավորություն կտա ստեղծել ավելի քան 1300 մշտական աշխատատեղ, կընդլայնվի արտադրությունը, որը կնպաստի միջազգային շուկա արտահանման ծավալների ավելացմանը: Կառավարությունը որոշել է նաևբավարարել «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի կողմից ներկայացված հայտը ՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար: Ակնկալվում է, որ արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար: Արդեն իսկ ընկերության կողմից իրականացվել է 44 մլրդ դրամի ներդրում, նախատեսված է ևս 180 մլրդ դրամի ներդրում: Նախատեսվում է ստեղծել 2.000 նոր աշխատատեղ, 500 հազար դրամ միջին աշխատավարձով: Գործադիրի համապատասխան որոշմամբ «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» և «ԻՆՎԵՍԹՄԸՆԹ ՄԵԴԻԱ ԳՐՈՒՊ (ԱՅ-ԷՄ-ՋԻ)» ընկերությունները ևս կօգտվեն գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Կառավարությունը երեք տարի ժամկետով հետաձգել է «Գրին էներջի կոնցեռն» ՍՊԸ-ի կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2017 թվականի հուլիսի 15-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը: Ներդրումային ծրագրի շրջանակներում «Գրին էներջի կոնցեռն»-ի նպատակն է Վայոց ձորի մարզի Գետափ համայնքում կառուցել 3,9 մգվտ փոքր հիդրոէներգակասկադ, օգտագործելով նշված տարածքի գետերի պոտենցիալը` արտադրելով էլեկտրաէներգիա: Ծրագրի շրջանակում ընկերությունը կկատարի 2.28 մլրդ դրամի ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 747.7 մլն դրամ։ 2017-ի փետրվարի դրությամբ Կառավարության աշխատակազմը քննարկել է 471 ներդրումային ծրագիր, որից 345-ը համարել է իրատեսական: Ծրագրերի ընդհանուր ներդրումային արժեքը կազմում է 2.4 մլրդ դոլար, որից կառավարության աշխատակազմը 2017 թվականի համար հնարավոր է համարում իրագործել 830-850 մլն դոլար արժողությամբ ծրագրերը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱՀԿ նախագահ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին՝ ԵԱՀԿ անվտանգային բոլոր երեք ուղղությամբ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Արսեն Թորոսյան․ Պետք է նաև մի 1700-ամյա առասպել էլ վերջնական և հիմնահատակ կոտրել «Միանգամից շատ ծանր բաժին է հասել մեր ժողովրդին»,–գրել է նա Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել Երևանում վաղ առավոտից անհնազանդության ակցիաներ են ընթնում, փողոցներ են փակվում Ֆրանսիան ողջունել է ՀՀ–ին և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն Ալմաթիում Ֆրանսիան կոչ է արել շարունակել սահմանազատումն ու քննարկումները խաղաղության պայմանագրի շուրջ |